«ՆԱՏՕ-ի գագաթաժողովները և Հայաստանը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. NATO ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՍԱԲՈՆԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2010 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Պատճառը՝ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումն էր: Ձևակերպումը Լիսաբոնյան հռչակագրի 35-րդ հոդվածում հետևյալն է՝ «... Մենք շարունակում ենք հանձնառու մնալ մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը և շարունակելու ենք տարածաշրջանային հակամարտություններում աջակցել այս երկրներին՝ հաշվի առնելով այս սկզբունքները»: ՀՀ Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրություն. «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: Նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-Ի կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում... »: ՉԻԿԱԳՈՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2012 ՀՀ Նախագահը որոշում է կայացնում չմասնակցել Չիկագոյի գագաթաժողովին, քանի որ գագաթաժողովի հռչակագրի Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Գագաթաժողովին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: ՆԱՏՕ-ն Չիկագոյի գագաթաժողովի հռչակագրի 47-րդ հոդվածում կոչ էր արել քաղաքական կամք դրսևորել ձգձգտված հակամարտությունների կարգավորման համար: «Ձգձգված տարածաշրջանային համակարտությունների առկայությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում շարունակում է մնալ Դաշինքի համար մեծ մտահոգության առարկա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և ցուցաբերել քաղաքական կամք ՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ հարգելով բանակցային առկա ձևաչափերը: Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել քայերին, որոնք ունակ են վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք շարունակում ենք սատարել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք սատարել այս տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը միջազգային իրավունքի և նորմերի այդ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնդադրության և Հելսինկյան եզրափակիչ ատին հիման վրա»,- ասվում է հռչակագրում: ՈւԵԼՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2014 ՀՀ Նախագահը մասնակցում է գագաթաժողովին, քանի որ հաստատվում է Հայաստանի համար քիչ թե շատ ընդունելի հռչակագրի նախագիծ: Մասնավորապես՝ Գագաթաժողովի 31-րդ կետի ներքո գրված էր. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»: ՎԱՐՇԱՎԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2016 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավա է մեկնել հուլիսի 8-ին, նույն օրը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը: 2016-ի Վարշավյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի 24-րդ կետը չլուծված հակամարտությւոնների մասով նման էր նախորդ գագաթաժողովի ձևակերպումներին: ԲՐՅՈՒՍԵԼԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2018 Downloading... Installing... Waiting for reply.. P.S. NATO-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ կառույցը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ առնչություն չունի, և մշտապես աջակցել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am