ԼՂ-ում պատերազմը կբացառվի. Մանրամասներ՝ Պուտին -Թրամփ հանդիպմանն ընդունվելիք հայտարարությունից

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Թրամփն ու ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել են երկու անգամ անցած տարի, սակայն երկու անգամն էլ նրանց հանդիպումը անցել է տարբեր միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, և առանձին գագաթնաժողով երկու միջուկային գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվում է առաջին անգամ գալիք երկուշաբթի՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Մոսկվան Վաշինգտոնին է հանձնել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովին ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի նախագիծը, հղում անելով ամերիկյան պետական կառույցներում իր աղբյուրին՝ այսօր գրել է «Կոմերսանտը»: Երկու էջանոց փաստաթղթում, մասնավորապես գրված է, որ երկու երկրների ղեկավարները կարևորում են առաջին դեմքերի, դիվանագետների, զինվորականների և հատուկ ծառայությունների միջև երկխոսության, տնտեսական կապերի և հումանիտար ոլորտում շփումների կարևորությունը: Այժմ ամենակարևորը, որը կարող է առնչվել մեր տարածաշրջանի կայունությանը, մասնավորապես ԼՂ խնդրին. փաստաթղթի նախագծում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը նշված է որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոններից մեկը: «Կոմերսանտի» աղբյուրը պնդում է, թե Վաշինգտոնը պատրաստ է որպես հայտարարության հիմք ընդունել ռուսների առաջարկած տեքստը, միայն թե ուզում է ավելացնել նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձի մասին Սպիտակ տան մտահոգության մասին կետ: «Բլումբերգ» գործակալությունն իր հերթին պնդում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են Սիրիայից իրանական զորքերին հանելու հարցը և որ Մոսկվան արդեն բանակցություններ է անցկացնում այս հարցով Թեհրանի հետ: Կրեմլը, սակայն, այս տեղեկությունը հերքում է: Ավելի վաղ թե՛ Սպիտակ տունը, թե՛ Կրեմլը հայտարարել էին որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի օրակարգում ուկրաինական և սիրիական ճգնաժամներն են լինելու: Ռուսաստանցի և ամերիկացի դիտորդների կարծիքով և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը ցանկանում են շոշափելի առաջխաղացում արձանագրել քննարկվելիք հարցերից գոնե մեկի մասով, ինչը թույլ կտա Թրամփին հայտարարել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը հաջող էր և երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու իր քայլերն էլ արդարացված են: Պուտին-Թրամփ հանդիպումը ինքնին, կարևոր է բոլոր առումներով: Պատերազմի բռնկման հավանականությունն այսօր ղարաբաղյան ճակատում ավելի ու ավելի է մեծանում, հետևաբար, եթե անգամ Պուտինն ու Թրամփը հրապարակայնորեն չարձանագրեն, որ թե քննարկել են ԼՂ հարցը,  նրանց համատեղ հայտարարությունում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոն արձանագրելը խիստ կարևոր է լինելու: Ասելով կարևոր, իհարկե, պետք է նկատի ունենալ այն, որ Ալիևին, թերևս, հնարավոր կլինի զսպել ու հետ պահել արկածախնդրությունից, եթե Պուտինի ու Թրամփի մակարդակով շեշտվի տարածաշրջանային անվտանգության և կայունության գործոնը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am