ՀԷՑ-ը ջրվեժցիներին սովորեցնում է ապրել մութ պայմաններում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը լուրջ դեմքով և ոչ ընկերավարի որոշել է, որ Ջրվեժի բնակիչները կարիք ունեն պարբերաբար վերադառնալու 19-րդ դար: Հուլիսի 10-ին ողջ Ջրվեժը կրկին խավարի մեջ էր: Պատճառը, ըստ ՀԷՑ-ի, մալուխի այրվելն էր: Վերջին 10 օրում դա երկրորդ նմանատիպ դեպքն էր:

ՀԷՑ-ի «թեժ գծի» աղջիկները հոգնել էին բարկացած ջրվեժցիների զանգերի տարափից: Ժամանակ ձգելով՝ ՀԷՑ-ի դեմքը փրկելով զբաղվող «թեժ գծի» աշխատակիցները հոսանքի վերականգնման տարբեր ժամեր էին նշում: Իսկ ջրվեժցի բազմաթիվ խանութպաններ և բնակիչներ, գեղեցիկ հայհոյանքներին զուգահեռ, փորձում էին 40 աստիճանի պայմաններում դիմանալ առանց աշխատող սառնարանի: Խանութպաններն ու բնակիչները, իհարկե դիմացան, սակայն նրանց սառնարանների մթերքներից շատերը՝ ոչ: Արդյունքում ջրվեժցիները կրեցին հազարավոր դրամների վնասներ, որոնք ոչ ոք, բնականաբար, չի փոխհատուցելու: Իսկ այդ ընթացքում ՀԷՑ-ը ժամեր շարունակ հերոսական պայքար մղեց չարաբաստիկ մալուխի դեմ և, ի զարմանս բոլորի, տոնեց փայլուն հաղթանակ: Ժամը 23:00-ին Ջրվեժը կրկին լույս ուներ: Աննկարագրելի էր ջրվեժցիների ուրախությունը: Օդում լսվում էին ուրախ սուլոցներ և բացականչություններ:

Սակայն ամռան տապից և մթությունից կրկնակի զայրացած ջրվեժցիները չեն ցանկանում հավատալ, որ ՀԷՑ-ն օգտվում է թղթե մալուխներից, որոնք այդքան հաճախ են այրվում: Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու են մալուխներն ամեն շաբաթ շարքից դուրս գալիս՝ հատկապես Ջրվեժում: Արդյոք հնարավոր չէ պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով կանխել նմանատիպ դեպքերը: Ինչով են առհասարակ զբաղվում ՀԷՑ-ի էլեկտրիկներն ու մասնագետներըԼավ կլիներ, որ ՀԷՑ-ը պատասխաներ այս և նմանատիպ այլ հարցերի: Իսկ մինչ ՀԷՑ-ը կպատասխանի այդ հարցերին, զայրացածՋրվեժը ՀԷՑ-ի ղեկավարությանը մաղթում է մոտիկից ծանոթանալ դժոխքի կրակներին, հաճախ լինել մութ վայրերում, քրտնել ու չկարողանալ լոգանք ընդունելև, իհարկե, ամենայն բարիք և քաջառողջություն:

Ջրվեժի հոսանքազրկված բնակիչների միավորում

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am