Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքում միակ արու զավակը զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ներկայացնելիս նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով, երկրորդ առաջարկը վերաբերում է հանրակրթական դպրոցը չավարտած անձանց. առաջարկվում է հնարավորություն տալ, անկախ 19 տարին լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարության որոշմամբ ստանալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը. «Այսինքն եթե 19 տարեկան անձը սովորում է դպրոցում և դեռ չի ավարտել, նա ենթակա է զորակոչման, նոր փոփոխությամբ անձին իրավունք է տրվում ստանալ տարեկետում մինչև ուսման ավարտը:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ եթե ուսանողը բուհ է ընունվել տարկետման իրավունքով, սակայն նրանք այն ժամանակ եղել են 17 տարեկան և չի ձևակերպվել տարկետման իրավունքը, հնարավորություն տալ, որ նրանց տրվի տարկետման իրավունք»,-ասաց փոխնախարարը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը