Որոշում է կայացվել մտացածին փաստերի վրա. դիմում-բողոք

Հ.Հ  Վճռաբեկ դատարանի նախագահի ժ/պ Պարոն՝ Երվանդ Խունդկարյանին թիվ ԵԱՆԴ /5228/02/15 քաղաքացիական գործով հայցվոր՝  Կարեն Խաչատրյանից .   Բ ո ղ ո ք Հայաստանում տիրող ներկայիս վիճակը, որ արդարադատության ոլորտը, և հատկապես դատարանները, գտնվում է բարեփոխումների մեջ, ինձ հույս և հավատ  ներշնչեց  նամակով դիմելու ձեզ և ակընկալելու, որ արդարադատության ոլորտում հենց առաջին հերթին պետք է   գերակայի արդարությունը և հաղթի ազնվությունը: Հարգելի պարոն  Խունդկարյան   Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/5228/02/15 քաղաքացիական գործը,    որն էլ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի  կողմից կայացված վճիռը ստանալուց հետո մինչ օրս ես և ընտանիքս չենք կարողանում համակերպվել այն ակնհայտ անարդարության հետ, որին արժանացանք ի շնորհիվ  դատավորի: Նշված վճռում դատավոր Աիդա Դավթյանը  Գագիկ Խաչատրյանի ժառանգներ՝ Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր: Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից: Չունենալով  ցանկալի ապացույցներ  դատավոր Աիդա Դավթյանը ստիպված է եղել եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող, մտացածին փաստերի վրա: Դատաքննության ընթացքում Գոհար Խաչատրյանի ներկայացուցչի կողմից դատարանին ներկայացվեց մի նկար, որում պատկերված ենք ես, եղբայրս՝ Գագիկ Խաչատրյանը և եղբորս որդին՝ Վահան Խաչատրյանը: Նշեմ, որ այդ լուսանկարը կատարվել է Հադրութում, ուր գնացել էինք  ես ու եղբայրս,  որդու՝ Վահան Խաչատրյանի երդման արարողությանը մասնակցելու: Անդրադառնալով նշված նկարին՝ վճռի պատճառաբանական մասում դատարանը նշել է. «Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանների պնդմամբ՝ Վահան Խաչատրյանին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու արարողությունը կատարվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում գտնվող կողմերի հայրական տանը, որի վերաբերյալ ներկայացվել է լուսանկար, որում պատկերված են Վահան Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը»: Նախ նշեմ, որ Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանները երբևէ դատական նիստերին չեն մասնակցել և որևէ հայտարարություններ, դիրքորոշումներ չեն հայտնել, պնդումներ չեն արել: Վերջիններիս ներկայացուցչի բանավոր և գրավոր առարկություններում ևս երբևէ նման փաստ չի մատնանշվել: Ավելին, 04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պատասխանողների ներկայացուցիչը դատարանի հարցին պատասխանեց, որ գործում առկա Վահան, Գագիկ և Կարեն Խաչատրյանների համատեղ լուսանկարը կատարվել է Հադրութում:  Փաստացի վերջինիս պատասխանը Դատարանին չբավարարեց, քանի որ նման պատասխանի պայմաններում նշված լուսանկարը սույն գործին վերաբերելի չէր: Ավելին, նշված լուսանկարից որևէ կերպ հնարավոր չէր հանգել հետևության, որ այն կատարվել է 25.06.2012թ. Սևաքար համայնքում գտնվող մեր հայրական տանը, որտեղ անց է կացվել Վահան Խաչատրյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու արարողությունը: Ակնհայտ է, որ պատասխանողի ներկայացուցչի նման պատասխանի պայմաններում դատարանը մնում էր ձեռնունայն: Դա այն դեպքում, երբ դատարանը վճիռ կայացնելուց հետ էր վերադարձել՝ Գագիկ Խաչատրյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու փաստը հիմնավորող գեթ մեկ ապացույց հայթահայթելու մտադրությամբ (տես՝ 14.02.2017թ. դատական նիստի ձայնագրման կրիչը):  Չստանալով ցանկալի ապացույցը, դատավոր Աիդա Դավթյանը ստիպված եղավ իր եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող, մտացածին փաստերի վրա: Հատկանշական է, որ անգամ վճռում՝ «գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում մատնանշված չէ գեթ մեկ ապացույց, որից հնարավոր կլիներ հանգել հետևության, որ լուսանկարը կատարվել է Սևաքարում: Նման ապացույց գոյություն չունի այն պարզ պատճառով, որ լուսնկարը կատարվել է Հադրութում, իսկ եղբայրս հորս մահից հետո Սևաքար համայնքի իմ հայրական տանը չի եղել:   Այսինքն, հորս մահից հետո վեցմասյա ժամկետում եղբորս՝ Սևաքար համայնքի հայրական տանը գտնվելու, իսկ դրանով էլ փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու փաստը հաստատված համարելու համար առաջին ատյանի դատարանը ստեղծել է կեղծ փաստեր:   Իրականությանը չի համապատասխանում նաև վճռում շարադրված այն միտքը, թե իբր ես 31.10.2017 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտարարել եմ, որ 2012 թվականի հունիսի 16-ին մեկ ամսով գնացել եմ Սևաքար համայնքում գտնվող հայրական տուն, իսկ այդ ընթացքում եղբայրս եկել էր տղային բանակ ճանապարհելու: Ես նման հայտարարություն չեմ արել: 31.10.2017 թվականին ես ցուցմունք եմ տվել, որ 2012թ. հունիսի 16-ին մեկ ամսով քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի հետ գտնվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում, որի պատճառով չեմ կարողացել մասնակցել եղբորս որդու՝ Վահան Խաչատրյանի զինվորական ծառայության զորակոչվելու արարողությանը (տես՝ 31.10.2017թ. դատական նիստի արձանագրությունը):   Կարծում եմ՝ պատահական չէ, որ դատարանը վճռով չի շարադրել իմ և քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի ցուցմունքները:  Հակառակ դեպքում որևէ կերպ չէր կարողանա հանգել հետևության, որ եղբորս որդու բանակ ճանապարհելու արարողությունը տեղի է ունեցել Սևաքար գյուղում: Ավելին, եթե դատարանը հիշատակեր դատաքննությունը վերսկսելուց հետո՝  04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի մասին, ապա չէր անտեսի իմ, Գագիկ և Վահան Խաչատրյանների համատեղ լուսանկարի վերաբերյալ Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Մանուկյանին ուղղված իր հարցը, թե. «հիմա Դուք ասում եք՝ սա Սևաքարո՞ւմ է նկարված…» և Մ. Մանուկյանի պատասխանը. «չէ, Հադրութում, բանակում»: Միաժամանակ չէր անտեսի նաև նույն օրը իմ  կողմից կատարված հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի որդուն բանակ տանելու արարողությանը ես չեմ մասնակցել, քանի որ գտնվել եմ գյուղում: Իսկ եղբայրս այդ ժաանակ Ռուսաստանից ժամանել էր Երևան, որպեսզի մասնակցի որդուն բանակ ճանապարհելու արարողությանը:   Անընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ս. Թորոսյան, Տ. Նազարյան) կողմից կայացված որոշումը: Մերժելով բողոքս, վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից վճռում կեղծ փաստեր նշելու հանգամանքին առհասարակ չի անդրադարձել՝ ոչ հերքել է բողոքում վերը շարադրված պնդումները, և ոչ հաստատել դրանք:  Մինչդեռ, եթե գործում առկա մյուս փաստերը (թեպետ այդպիսիք առկա չեն) բավարար էին Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցի բավարարման համար, ապա առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը ինչու էր դիմում կեղծիքի: Եթե հնարավոր էր առանց վճռում սուտ տեղեկություններ մտցնելու բավարարել հակընդդեմ հայցը, ինչու էր դատավորը վճիռը պատճառաբանում սուտ, գոյություն չունեցող փաստերով: Համոզված եմ,  որ վերաքննիչ դատարանի կողմից վերը շարադրված փաստարկներին չանդրադառնալը ևս վկայում է այն մասին, որ վերաքննիչ դատարանի դատավորները նախընտրել են լռել իրենց կոլլեգայի կողմից ակնհայտ կեղծ  վճիռ կայացնելու մասին՝ վերջինիս շահը վեր դասելով  արդարադատության շահից:   ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից հաստատված «Դատավորի վարքագծի կանոնների» համաձայն. «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս»:   Կարծում եմ, որ դատավորի կողմից վճռում սուտ տեղեկություններ նշելը արատավորում է ոչ միայն վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այլև դատական իշխանության հեղինակությունը՝ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս պատճառելով ոչ միայն կոնկրետ դատավորի, այլև ողջ դատական իշխանության համբավին:   Հայցվոր                Կարեն Խաչատրյան  

  1. հուլիս 2018 թ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am