Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն. նա ևս հետախուզման մեջ էր

Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտեմ Պետրոսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ով ևս հետախուզման մեջ էր: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով: ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար: Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր: Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով: Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում: Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել էր, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել էր գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում: Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն: Խուզարկություն էր կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով: Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն: Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել էին որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am