«Կա քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունքը, և կան արդարության մասին պատակերացումներըԻնչքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, մյուս մասը չի վճարել, ու ստացվում է՝ վճարածները պատժված են, որովհետև նրանք օրինապաշտ էին, վճարել են տուգանքները։ Այն մարդկանց, ովքեր վճարել են, ի՞նչ կարող եք առաջարկել, ինչպե՞ս կլինի արդարությունն այդ մարդկանց դեպքում»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նշենք,որ Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությունը բերել է օրինագիծ, որով առաջարկում են իրականացնել համաներում ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Նախագծով վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 անձ։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա հավերժ հարցը. «Դա քննարկման առարկա պետք է դառնար, ու պատասխան տրվեր, երբ ԱԺ-ն ընդունում էր Սահմանադրության նախագիծը։ Այնտեղ գրված է, որ կառավարության նախաձեռնությամբ կարող է տրվել համաներում։ Սա իրավական հին վեճ է, արդյո՞ք համաներում կիրառելով՝ չի խախտվում հավասարության սկզբունքը։ Եվրոպայի խորհուրդն ունի բանաձև, որով նախատեսվում է, որ այդ համաներումը ունի չափանիշներ, որով չի խախատվում այդ սկզբունքը։
Տվյալ դեպքում այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, համապատասխանում է համաներման ներկայացվող չափանիշներին։ Կարող է նման խնդիր առաջանալ, սա փիլիսոփայական հարց է, և դրա պատասխանը եթե փորձեմ ինքս տալ, անպայման հակասությունների մեջ կմտնեմ այլ տեսությունների հետ»։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը