Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ .խմբի իրական դեմքը բացահայտվում է

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանե հայտարարում էին, թե պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանք բացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի հետ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանն՝ ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգության խնդիրներ: «Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները, Դիվանատան պահակին մի կողմ հրելով, մուտք է գործել փակ տարածք: Այդ օրը մենք Դիվանատանը ժողով էինք անցկացնում, երբ աղմուկ լսեցինք, և դա այն դեպքում, երբ Վեհարանում երբեք աղմուկ չի լինում: Դա Կաթողիկոսի աշխատակազմի, քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկ աշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամները լցվել են միջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են: Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչ անուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրել կատարվածը: Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղված նրանց մեղադրանքները, ապա իրենց պահվածքով բացահայտեցին, որ առհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,- նշեց Սրբազանը: Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝ Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին անվանեցին «КГБ»-ի գործակալներ, ու հայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով: Այսինքն, այս հայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործ համարեցին, այլև ամբողջ եկեղեցական ժողովի անդամներին անվանեցին կաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ու ստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները, ովքեր ներկայացնում են ամբողջ հայությունը, կաշառված են, ազգի դավաճան: Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մեր առաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էին գրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայ եկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն, նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում: Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սա բողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ, նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևս բացահայտվել է. սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ: Նրանք սնվում են դրամաշնորհներից ու իրականացնում են հատուկ պատվեր եկեղեցու դեմ: Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդեն ամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբ սփյուռքն իր ձայնը բարձրացրեց ու ասաց, թե ի~նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպի ո՞ւր է տանում այն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասաց Սրբազանը: Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժած անձինք պատրաստ են ամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանք ներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես, նրանից ոմանք գտնվում էին թմրանյութի ազդեցության տակ: Դա երևում էր նրանք ոչ ադեկվատ պահվածքից: Ոստիկանությունն այս ամենի մասին տեղյակ է, թմրանյութն հայտնաբերված է ու արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Դուք չեք կարող պատկերացնել նրանց հասցրած վիրավորանքների աստիճանը, նրանք անխտիր բոլորին ծաղրում էին: Սա արդեն անվտանգության խնդիր է, ու հարկավոր է, որ այս խնդրով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: Այնպես չէ, որ այս մարդիկ զուտ աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում, այստեղ տարբեր շերտեր կան, որը պետք է ուսումնասիրել»: Սրբազանի խոսքով՝ այս օրերին Դիվանատուն ներխուժած խումբը այն վերածել էր կերուխումի վայրի: «Էլ չեմ ասում, թե հարևան շենքի բնակիչները գիշերն ինչե~ր են նկատել Դիվանատան շենքի հետնամասում, նրանց անբարո պահվածքից բողոքել են անձամբ բնակիչները: Սակայն ինչ-որ բան, եթե ասվում է իրենց վերաբերյալ, նրանք դա սադրանք են որակում: Դրա համար էլ, եթե ես հիմա բարձրաձայնեմ, դուրս կգա, թե ուզում եմ իրենց սևացնել, բայց այն, ինչ կատարվել է՝ իրականություն է»,- ասաց Սրբազանը: Մեր այն դիտարկմանը, թե իրավապահները տեղյա՞կ են այդ ամենից, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ասաց. «Այս մարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել, նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը: Ոստիկանների արձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է, ասում են՝ մարդիկ եկել են, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է, եկեղեցու տարաքն է, և մեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը: Հետևաբար, շատ տարօրինակ էր ոստիկանների նման արձագանքը: Անգամ խորհրդային աստվածամերժության տարիներին նման արձագանք չի եղել, երբեք բանը դրան չի հասել»: Անդրադառնալով այն խնդրին, որ նախաձեռնության անդամներն անարգել մուտք են գործել դիվանատան տարածք, Սրբազանը նշեց. «Մենք երբեք չենք մտածել, որ անկախ Հայաստանում հայ եկեղեցու վրա կարող է հարձակում լինել հայ մարդու կողմից: Այդպիսի բան ո՞ւմ մտքով կանցներ: Նման երևույթի կարելի է հանդիպել միայն իսլամական երկրներում: Ինչպե՞ս կարող էր հայ մարդը հայ եկեղեցում նման պահվածք ցույց տալ: Ես չեմ ուզում սա պայմանավորել «թավշյա» հեղափոխության հետ, սակայն այդ մարդիկ օգտագործեցին պահը, և փորձեցին նույն գործիքակազմը կիրառել եկեղեցու նկատմամբ: Սակայն նրանք չեն հասկանում, որ եկեղեցին այլ կառույց է ու աշխատում է իր «սահմանադրությամբ» և եթե կան խնդիրներ, դրանք պետք է եկեղեցական կանոնադրությամբ կարգավորվեն, ոչ թե փողոցային ցույցերով»:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում Ի՞նչ խոսքի ազատություն՝ Նիկոլենք 30 լրատվականի դատի է տվել (video) Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը «Նիկո՛լ, Լևոն Տեր-Պետրոսյանից լավ, քեզ ոչ ոք ավելի լավ խոսքով չի սատկացնում»․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար Թուրք պատգամավորը Երևանում բացում է իրենց ծրագրերը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված (video) Հայաստանի պետական պարտքն աճել է Ռուբեն ես, ինչ ես, ամենամեծ մատնիչը դու ես ու շեֆդ... #ՀԻՄԱ․ Ալիևը շարքային շան վիճակում է․ դաժանաբար պատժվելու է․ Գագիկ Մինասյան (video) «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ Փոքրիկ խմբակը հայ ժողովրդին ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը. Սամվել Կարապետյան 44-օրյայի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները. Աշոտյանը նշել է կետեր, որոնք չանելով՝ հնարավոր էր խուսափել պшտերազմից Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում. Մարգարիտա Սիմոնյան Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը Փշալարերը հանեցին սրբազանների գլխից, դրեցին Փաշինյանի լուսանկարին․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Զանգեզուրի միջանցքը» կարող է խոշոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան. Մեթյու Բրայզա #ՀԻՄԱ․ Բացահայտեմ՝ Եռաբլուրում ինչ են արել Նիկոլենց գլխին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սահմանը բացելու համար որևէ պայման չկա. թուրք պատգամավոր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ընդդիմությունը մի մեծ բացթողում է արել․․․ շատ արագ այս հարցը պետք է լուծել․ Հայկ Նահապետյան (video) Դատե՛լ Նիկոլին, կանխե՛լ Միքայել Սրբազանի նզովյալ դատավճիռը․ բողոքի ակցիա (video) Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել. ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրենը՝ Փաշինյանին Գերիների հարցը երկխոսությամբ պետք է լուծվի. ադրբեջանցի փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am