Զորավարժություններն ավարտվել են, սակայն զորքերն ու տեխնիկան հետ չի քաշում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 2-6-ն Ադրբեջանում ընթացող զորավարժությունները չեն տվել սպասված էֆեկտը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ի պայթյունի պատճառով։ Ադրբեջանը զորավարժությունների պատրվակով 20 հազարանոց զորքը եւ ժամանակակից տեխնիկան Արցախի սահմանին է մոտեցրել։ Զորավարժություններն ավարտվել են, սակայն ադրբեջանական կողմը զորքերն ու տեխնիկան հետ չի քաշում։ Ի՞նչ վիճակ է այս պահին սահմանին՝ հարցրինք Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ «Տեղյակ եք՝ դեռ ապրիլից Ադրբեջանը զորքեր է կուտակում ու առ այս պահը հետ չի քաշել, զորավարժությունների համար բերված զորքը նույնպես հետ չի քաշել։ Կարծում ենք՝ այսօր սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ այդ մասին անպայման խոսակցություն կգնա, նախորդ օրը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից Նիկոլայ Պատրուշեւը հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ դա մեսիջ էր՝ բոլորին ուղղված»։ Բանակցային գործընթացների, հանդիպումների ժամանակ Ադրբեջանը մշտապես սադրանքներ է կազմակերպում, հնարավո՞ր է նման բան։ «Այո, մենք պատրաստ ենք նաեւ դրան․ հատուկ միջոցներ ենք արդեն իսկ ձեռնարկել՝ թշնամու սադրանքները դիմագրավելու համար»։ Ի դեպ, Պատրուշեւն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է խնդրի փուլային լուծմանը․ դա մեզ համար ընդունելի՞ է։ «Մենք կողմնակից ենք փաթեթային տարբերակին, փուլայինն այն չէ, ինչ Ադրբեջանն ուզում է։ Եթե, ասենք, որպես առաջին փուլ դիտարկենք Ադրբեջանի հայատյացության վերացումը, լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը Ղարաբաղի մասնակցությամբ, մենք կողմնակից ենք նման փուլայինին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am