ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին Արցախում է: Երեկ նա հանդիպել է նախագահի ու քաղաքացիների հետ: «Ես չեմ եկել հեղափոխություն անելու, կամ որևիցե մեկին ասելու՝ վեր կաց աթոռից, ես նստեմ: Ես նման գործերով չեմ զբաղվել երբեք ու չեմ էլ զբաղվելու: Եկել եմ Արցախ՝ առաջին հերթին գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ կամ շրջապատիս դեմ, խռովությունը մոռանալու համար: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու թեմաներ քննարկել, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ պրոբլեմ պաշտպանության խնդիրներում: Հանդիպել եմ Բակո Սահակյանի հետ և քննարկել բոլոր հուզող հարցերն՝ առաջին հերթին շեշտը դնելով առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վրա: Իհարկե, հանդիպման ժամանակ քննարկել ենք նաև տնտեսական հարցեր»,- ասել է Սամվել Բաբայանը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը