Երդվում եմ իմ պագանոններովս.. Ներսես Նազարյանը պարզաբանում է հայ աղջիկների վաճառքի մասին լուրերը

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ  ներկայացվում է, թե ինչպես 15 տարի առաջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից ստեղծվել է մի «հանցախումբ»: Խմբում ներգրավված են եղել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության աշխատակիցներ. մասնավորապես նշվում են Գլխավոր Դատախազին առնթեր դատախազ Կարեն Կարապետյանի և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները:
7 րոպե 38 վայրկան տևողությամբ տեսանյութում խոսվում է այն մասին, թե իբր այս թիմը զբաղվել է հայուհիների և նրանց երեխաների վաճառքով և խարդախությյամբ:
«Ինձ համար այս ամենը շատ ծիծաղելի է. ես նման գործունեության հետ երբեք ոչ մի առիթով ու ոչ մի կերպ չեմ առնչվել, իսկապես ծիծաղելի է: Արդեն որերորդ տարին է հերյուրանք է հնչեցնում մի մարդ, ում թվում է, որ եթե ծածկանունով է հանդես գալիս, մենք չգիտենք, թե ով է ինքը: Նա հանցագործ է. շատերը չգիտեն, որ այդ մարդուն դատի են տվել իր կատարած խարդախությունների, հանցանքների ու ստորությունների համար»,- NEWSPRESS.am-ի հետ անդրադառնալով տեսանյութին՝ ասաց նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Նա նկատում է, որ տարիներ շարունակ այդ անձը գրում է դատախազության ու ոստիկանության աշխատակիցների վրա՝ մեղադրելով նրանց տարբեր հանցանքներում: Ըստ Ներսես Նազարյանի, չստանալով այդ մարդկանց կողմից համարժեք արձագանք, այժմ էլ որոշել է իր մասին հերյուրանքեր ու զրպարտանք հնչեցնել:
«Ես Երևանում արդեն 55 տարի եմ ապրում ու շատերն ինձ գիտեն: Տեսանյութում ներկայացված մարդկանցից ոչ մեկի հետ կապ չունեմ ու չեմ ճանաչում այդ նրանց: Այս հանցագործը փորձում է բոլորին համոզել, որ այն, ինչ ինքն է ներկայացնում ճշմարտություն է, անգամ հայտարարում է, թե ինտերպոլի կադրեր կան... եթե կա նման բան, թող հրապարակի այդ ինտերպոլի կադրերը, ապացուցի, որ նման բան կա, ինքն էլ ո՛չ թե ծպտյալ ու կեղծանունով ներկայանա, այլ տղամարդու նման կանգնի ու հայտարարի, որ դա ինք է անում, և դրա համար ունի այսինչ -այնինչ հիմքերը... բայց դա անում է մի հանցագործ, որը կապեր ուներ նախկին ռեժմի հետ և ոստիկանությունում հովանվորներ ուներ»,-նշում է Ներսես Նազարյանը:
Նա նկատում է նաև, որ դեռ առաջին անգամ տեսանյութի ի հայտ գալուց հետո, կանչել են իրեն հարցաքննության՝ կապված Կարեն Բաբակեխյանի հետ, սակայն պարզել են, որ Ներսես Նազարյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի և ընդհարնապես այդ ամենը ոչ միայն իրականության հետ աղերս չունի, այլև այն ներկայացնողն ինքը հանցագործ է: Նա անմիջապես կալանավորվել է, բայց ո՛չ թե ներկայացված տեսանյութի, այլ իր իսկ կատարած շատ ուրիշ հանցագործությունների համար: Ներսես Նազարյանը նշում է, որ այդ մարդը դեռ պետք է երկար կրեր իր պատիժը, սակայն ժամանակից շուտ ազատ է արձակվել ու հիմա փորձում է կայանալ ու ինքնահաստատվել իր անունը կեղտոտ տեսանյութերում շահարկելով՝ մոռանալով սակայն, որ նախկին ռեժիմի իր հովանավորող հանցագործները այլևս չկան:
«Ես գեներալ եմ. հարգում եմ իմ կոչումն ու հպարտանում դրանով: Երդվում եմ իմ պագանոններով, եթե որևէ փաստ բերի այդ անձը՝ փաստաթղթեր, կադրեր, որևէ փաստ ու ցույց տա, որ իսկապես ես կապ ունեմ Դուբայի, երեխաների, կանանց վաճառքի հետ, կամ եթե իր ցուցադրած կադերի մեջ հեքիաթներ պատմող մարդիկ իսկապես ճանաչում են ինձ, նման մի հատ փաստ լինի, և այդ նա ինքը հանդես գա իր անունով, ոչ թե Գնունի կեղծանվամբ, այդ ժամանակ մենք կվիճարկենք դատարանում և եթե պետք լինի քննություն կլինի»,-ասում է նախկին ոստիկանապետն ու նկատում, որ մյուս կողմից էլ արդեն ավելի քան 10 տարի այդ քննությունը գնում է ու վաղուց արդեն պարզվել է, որ այդ անձը հանցագործ է ու ոչ ադեկվատ:
Ներսես Նազարյանը նկատում է, որ 10 տարի նույնը գրելով ու ցույց տալով, այդ մարդը պարզապես փորձում է կայանալ: Նա վստահեցնում է, որ եթե նախկինում չեն արձագանքել ու չի պատժվել իր արարքի համար, ապա հիմա այլևս ներում չի լինի: Նա միանշանակ պատասխան կտա իր արարքի համար:
«Եթե իրեն որպես անբարոյականի են վերաբերվում, ապա մենք հարգված մարդիկ ենք մեր ընտանիքներում և մեր քաղաքում (նկատի ունի իրեն, Կարեն Կարապետյանին և Կարեն Բաբակեխյանին-խմբ),  և որևէ մեկը չի կարող մեզ վարկաբեկել, իսկ եթե նա ինչ-որ մեկի վրա է հույսը դրել, ով հովանավորում է իրեն, ապա նրա հովանավորները ևս կպաժվեն՝ միանշանակ: Քանի որ սա արդեն չափն անցել է, սա արդեն լկտիություն է ու նա կպատժվի օրենքով, եթե իր հնչեցրած մեղադրանքերը փաստերով չապացուցի...»,-ասում է Ներսես Նազարյանը՝ չբացառելով, որ իրենց մասին նման մեղադրանքերն հնչեցնող անձը ինքն է իրականում ներգրավված թրաֆիկինգի մեջ:
Ներսես Նազարյանը ևս մեկ անգամ նկատում է, որ երկիրն այլևս օրենքի երկիր է ու նա պետք է պատասխան տա օրենքի առաջ:
«Շատերն են փորձել իմ անվան շուրջ պատմություններ հորինելով` կայանալ, սակայն չեն կարողացել, ինձ բոլորն են ճանաչում: Իհարկե ես ոստիկան եմ և ոստիկանը չի կարող բոլորի կողմից միանշանակ սիրված լինել, բոլորի համար լավը լինել, բայց իմ նախկին համակարգն ու այնտեղ, որտեղ աշխատել եմ, բոլորը գիտեն, թե ես ինչ ոճով և ինչպես եմ աշխատում. ես երբեք որևէ վատ բանի մեջ չկամ, ու չեմ կարող լինել: Ես միայն հանցագործների համար եմ վատը եղել»,-ասում է  Ներսես Նազարյանն ու նկատում, որ այդ անձնավորությունը գրում է այն մարդկանց մասին ու վարկաբեկում նրանց, ովքեր նրան արդարացի, փաստերով դատի են տվել:
«Ես այս երկրում եմ ապրել, այստեղ եմ ապրելու և ոչ մի վատ արարք չեմ արել իմ կյանքում, ու  կարող եմ բաց ճակատով ման գալ, իսկ եթե ինչ-որ բան արել եմ, ապա միայն հանցագործների նկատմամբ»,-եզրափակեց Ներսես Նազարյանը:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am