Տարոն Մարգարյանի սերն ու Փաշինյանի անհանդուրժողականությունը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից, հրաժարական ներկայացրեց: Այդ հրաժարականը որքան սպասելի էր, նույնքան էլ անակնկալ, քանի որ Տարոն Մարգարյանը ենթականերին վստահեցրել էր, որ վախենալու ոչինչ չունի ու պատրաստ է <<նստել>>, բայց հրաժարական չի ներկայացնի: Այդ մասին հայտնի ձայնագրությունը տարածվեց շաբաթներ առաջ: Տարոն Մարգարյանի հրաժարականին անդրադառնալուց առաջ նշենք , սակայն, որ հանուն արդարության նա Երեւանի լավագույն քաղաքապետներից էր, որի պաշտոնավարման տարիներին ոչ միայն Երևան քաղաքը գեղեցկացավ, կանաչապատվեց, մայրաքաղաքին վերադարձվեց պուրակները և մի շարք տարիներով կուտակված հարցեր՝ աղբահանություն, շենքերի բարեկարգում, խաղահրապարակներ և այլն, լուծվեցին, այլ նաև ակտիվացան Երևան քաղաքի մշակութային կյանքը՝ ազգային տոնակատարությունների կազմակերպում եւ այլն, ակտիվացան միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ, փոխգործակցությունը առևտրատնտեսական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Երևանի քաղաքապետարանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, նաև մի շարք սոցիալական ծրագրեր էր իրականացնում, որոնք թեթևացնում էին բազմաթիվ ընտանիքների հոգսերը՝ աջակցություն երիտասարդ ընտանիքներին, զինվորներին, ուսանողներին, մշակութային գործիչներին և այլն: Որ Տարոն Մարգարյանը բարձր վարկանիշ ուներ, փաստում են բազմաթիվ սոցհարցումներ , վերջերս էլ նման հարցում իրականացրեց նոր իշխանությունը՝ արդյունքում պարզվեց, որ ՀՀԿ-ում ամենաբարձր վարկանիշը հենց քաղաքապետ Մարգարյանինն է, ինչը խոսում է այն մասին, որ նա թիմի շարքային անդամ չէ, այլ իր մարդկային կերպարի ու աշխատանքի արդյունքում սիրված ու ընդունելի քաղաքական գործիչ: Այս համատեքստում ազնիվ չէր նրա հրաժարականի դիմումը առանց բացատրության եւ պատճառաբանության, նա իր ընտրողների համար մութ թողեց հրաժարականի պատճառները՝ պաշտոնական հայտարարությամբ միայն ներողություն հայցելով ու շնորհակալություն հայտնելով: Պարզ չէ, թե հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետեւի այդ հորդորին, վարչապետը նաեւ ասել էր: Մարգարյանն էլ իր հերթին էր ասել, թե ճիշտ չէ, երբ իշխանության մի ճյուղը մյուսի վրա ճնշումներ է գործադրում: Սակայն Երեւանը ընտրությունների առումով Փաշինյանի համար ռազմավարական նշանակություն ունի, նա Հայաստանի կեսն է համարվում եւ գնալ ընտրությունների՝ մայրաքաղաքը թողնելով հակառակորդի վերահսկողության տակ, կնշանակի գնալ գիտակցված պարտության: Ուստիեւ Նիկոլ Փաշինյանն անցավ հոգեհարազատ մեթոդին՝ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ սեղմելով օղակը:Վերջին ժամանակները տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաեւ նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաեւ Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով: Հետաքրքիրն այն է, ինչու Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցնում նման ուսումնասիրություն կատարել նաեւ իր կառավարության որոշ անդամների մոտ, հավատացնում ենք, ոչ պակաս տեսարժան բացահայտումներ կլինեն, որքան ՀՀԿ-ականների դեպքում: Հետաքրքիր է, Տարոն Մարգարյանի դեմ օպերացիան այսքանով կավարտվի, թե այնուամենայնիվ իրավապահները հրաժարականից հետո էլ նրան կպահեն ուշադրության ներքո: Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am