Առաջին հանդիպում. Դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքներ սպասել ղարաբաղյան ճակատում

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», - նշված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Երկու օրից կկայանա Մնացականյան-Մամեդյարով առաջին պաշտոնական հանդիպումը: Այս հանդիպումն, առհասարակ, առաջինն է Փաշինյանի նոր կառավարության ձևավորումից հետո՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման առումով: Ահա, պաշտոնական Բաքուն Մնացականյանի հետ առաջիկա հանդիպման նախաշեմին պնդում է Բաքվի դիրքորոշումը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ հուլիսի 11-ին նախատեսված Հայաստանի արտգործնախարարի հետ «առաջիկա հանդիպումը ցույց կտա, վերջապես, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր կխաղա՞, թե՞՝ ոչ»: Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի, ինչի կարիքը ամենաշատը Հայաստանն ունի, և տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի»: Մամեդյարովը հավելել է, որ «ուշադրությամբ և զսպվածությամբ» հետևելով Հայաստանի քաղաքական գործընթացներին, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը ողջամիտ քաղաքականություն վարեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է առաջընթացի հասնել: Եթե նրանք ևս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը», - ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը՝ կրկին պնդելով, որ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»: Բաքուն ամեն ինչ արեց, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ հանդիպումից առաջ նոր թափով ձևավորի «պահանջատերի» իր կեցվածքը՝ ողջ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանից զիջումներ են ակնկալում: Ինչ-որ առումով, սա Բաքվի կողմից սովորական մանևր է: Իսկ ի՞նչ է սպասվում ղարաբաղյան թեմայով առաջին բանակցություններից հետո... Մեկնարկը կարևոր է լինելու՝ ղարաբաղյան ապագայի առումով, ընդ որում, թե՛ դրականի, թե՛ բացասականի դեպքում: Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ կարևոր ուղերձ հնչեց ՀԱՊԿ-ից: ՀԱՊԿ-ը վերջապես անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում ստացված տեղեկատվությանը հայ - ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման, ասված է հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունում: Ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, վկայակոչում է հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացված տեղեկատվությունը, ինչպես հայտարարությունում է նշվում, «Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաև նրանց տեղաշարժի և ինժեներական աշխատանքների անցկացման մասին»: Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Շաբաթներ շարունակ Բաքուն հաղորդում էր Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք ետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում: Հուլիսի 1-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հայկական Զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։ Սա մի իրավիճակ է, որը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնի՝ հայ-ադրբեջանական սահմանին: Բոլոր կառույցների կողմից Ադրբեջանին որոշակիորեն սաստելու արդյունքի պետք է հասնել, այլապես ինչ-որ պահից իրավիճակը կարող է անկանխատեսելիության փուլ թևակոխել: Իհարկե, ՀԱՊԿ-ի հայտարարությունն ուղիղ չի մատնանշում Բաքվի անընդունելի պահվածքը, այն որոշակիորեն անհասցե է, սակայն, այնուամենայնիվ դա որոշակի զսպող հայտարարություն է: Սպասենք երկու օրից Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպմանը, դրանից հետո հնչող հայտարարություններին: Դրանից հետո միայն հնարավոր կլինի կանխատեսել ղարաբաղյան ճակատում ինչ կարելի է ակնկալել: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am