«Մտահոգված ենք». Արմեն Չարչյան

Մտահոգությամբ ենք հետևում վերջին շաբաթներին «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողություններին: Հայ Եկեղեցին մեզ համար միշտ ընկալվել է անձեռնմխելի սրբություն՝ իր քարոզած հավատքով, պատմությամբ, իր հոգևոր ծառայողներով, սրբազաններով, վարդապետներով ու քահանաներով՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հասկանալի է, որ որևէ հաստատության մեջ կարող են լինել խնդիրներ, տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետների տարբերություններ: Գուցե Եկեղեցու մեջ էլ կան այդիպիսիք, ես ինձ իրավունք չեմ վերապահում, որպես հավատքի մարդ, խոսել այդ մասին: Եկեղեցին սովորական հաստատություն չէ, այն մարդկանց հոգիներն է բուժում: Եվ շատ կարևոր է, որ որևէ կերպ կասկածի տակ չդրվի, չարժեզրկվի Եկեղեցու սրբության, խորհրդավորութան գաղափարը: Որպես Հայ Եկեղեցու զավակ, որպես մկրտված քրիստոնյա, ես չեմ կարող արդարացնել հոգևորականի հասցեին ուղղված փողոցային արտահայտությունները, վիրավորանքները, բամբասանքները, առավել ևս, Ամենայն Հայոց Հայրապետի պարագային: Ինձ համար նման գործելաոճը անհասկանալի է ու խիստ դատապարտելի: Ժողովրդական խոսք կա, «հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին»: Այսքան ապատեղեկատվություն տարածելով նախաձեռնությունը նպաստում է, որ թուլանա մեր Եկեղեցին, տկարանա, մարդկանց մեջ կորցնի վստահությունը: Սրանով մենք ին՞չ ենք ուզում, ինչի՞ ենք հասնելու: Սա նպաստելու է, որ առավել տարածվեն աղանդավորական կառոյցները, մեր ազգային ավանդների պահպանության դեմ գործող կազմակերպությունները և հաջողություններ արձանագրեն իրենց գործունեության մեջ: «Իզմիրլյան» բժշկական հաստատության ողջ անձնակազմը դատապարտում է նման գործելաոճը: Համացանցից տեղեկացանք, որ հայ եկեղեցու հոգևորականներ և հավատացյալներ հունիսի 30-ին ուխտագնացություն են կազմակերպում Սուրբ Էջմիածին՝ աղոթելու մեր Եկեղեցու պայծառության համար և հավատարմություն հայտնելու Վեհափառ Հայրապետին: Մենք այդ օրը լինելու ենք Սուրբ Էջմիածնում, մեր ներկայությամբ, մեր խոսքով և, իհարկե, մեր աղոթքներով միանալու մեր եղբայրներին՝ մերժելով Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ուղղորդված՝ մոլորյալների դավադիր արշավը: . Հարգանքով`  Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյան:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am