«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանն իր դրամական հաշիվներին բավական շատ գումար ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Անանյանի դրամական միջոցները կազմել են 58 հազար ամերիկյան դոլար, 1 միլիոն 700 հազար դրամ ու 8500 եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 822 հազար դրամ, որից 5 միլիոն 647 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 175 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:
Անանյանի կինը՝ Աննա Անանյանը, նախորդ տարի ժառանգությամբ բնակարան է ստացել, որը արժեցել է 25 միլիոն դրամ: Ունեցել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 15 միլիոն դրամ:
Անանյանի երկու եղբայրները նույնպես պաշտոնյաներ են: Սասուն Անանյանը Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալն է, իսկ Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ նախագահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը