Հին խնդիրներ. անձնավորված ընտրությունների պրակտիկան

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկրում շարունակվում են բացահայտումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը` կատակ բան չէ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում վերականգնվել է 42 միլիոն դոլարի պետությանը հասցված վնաս: Սա միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով: Սակայն շատ ավելի խորքային քաղաքական խնդիրներ դեռ մնում են և կմնան շատ օբյեկտիվ պատճառներով: Խորհրդարանական հանրապետությունը ենթադրում է կայացած քաղաքական ու կուսակցական համակարգ, որն առավելագույնս արդյունավետ է իրականացնում ժողովրդավարության տառին համապատասխան կառավարումը: Սակայն արդյո՞ք մենք կարող ենք խոսել խորհրդարանական հանրապետության մասին` թեկուզ և հեղափոխությունից հետո: Եթե Հայաստանում վաղը կամ էլ մեկ տարի անց տեղի ունենան ընտրություններ, ապա մեր քաղաքացիները գնալու և ձայն են տալու ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այլ առավելապես այդ կուսակցության ղեկավարներին: Սա եղել է նախորդ ժամանակաշրջանում և սա կպահպանվի. թե ինչքան ժամանակ, դժվար է ասել: Դժվար է ասել նաև այն պատճառով, որ արմատական փոփոխությունների կարիք կա ոչ միայն հանրային մտածողության մեջ, Ընտրական օրենսգրքում և ընդհանուր քաղաքական մթնոլորտում, այլև հենց կուսակցությունների մասին օրենքում: Խորհր դ ա ր ա ն ա կան պե տու թյու ն ը և խորհրդարանական մշակույթը ստեղծվում են կուսակցությունների հենքի վրա, սակայն այսօր արդեն կան անհատներ, որոնք հասցրել են այս կարճ ժամանակամիջոցում հիմնել կուսակցություններ և բնականաբար տոչորվում են ՔՊ–ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու համար, այսպիսի ակնարկներ են անում Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, դե պարզ է, Ելք դաշինքի մյուս անդամները: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում մենք կտեսնենք բազմաթիվ նորաստեղծ կուսակցությունների, որոնք աջակցություն կհայտնեն իշխանությանը կամ այլ հզոր քաղաքական ուժի, կամ էլ կփորձեն ջուր պղտորել և իրենց փայ ձուկը որսալ, ինչպես եղել է միշտ: Այսօր սա թույլ չտալու և իսկապես խորհրդարանական կառավարման համակարգին ու ժողովրդավարությանը մոտենալու համար հրատապ են արմատական փոփոխությունները հենց նշված ոլորտում: Հակառակ դեպքում, մենք նորից ընտրելու ենք անձերին, նորից բողոքելու ենք քաղաքական կուսակցությունների ու գաղափարախոսությունների թերություններից ու 15–20 տարուց հայտնվելու ենք մի նոր փոսում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am