Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: «Մենք պետք է հասկանանք, թե մինչև այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեքստում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երևի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական և պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով: Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին և մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաև գտնել լուծումներ: Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ես այս պահին, բնականաբար, որևէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություններ է առաջացնում: Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում և ինչքանով չեն փարատվում, որքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաև քաղաքացիաիրավական և քրեաիրավական հետևանքներ»,- ասել է վարչապետը: Այնուհետև ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն՝ պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am