Էջմիածնում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Ոսկե մեդալակիրներ դարձան Արարատ Մանուչարյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Կորյուն Ամիրյանը (84 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):
Նախօրեին Հայաստանի չեմպիոններ դարձան Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը (96 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ առաջնության ժամանակ այդքան էլ անսպասելի անակնկալներ չեղան:
«Ընդհանուր մասնակցությունը լավ էր: Անակնկալներ այնքանով եղան, որ չեմպիոնների մեջ նոր անուններ հայտնվեցին: Այժմ սերնդափոխություն է լինում և պատանեկան տարիքից երիտասարդների շարքերը համալրած տղաներն իրենց լավ դրսևորեցին: Ինչ վերաբերում է նրանց ներուժին և որակներին՝ միջազգային գորգը ցույց կտա»,- ասաց Բաբալարյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը