Ում տղայի համար հայրենիքին տրվող պարտք, ում համար՝ փիառ ակցիա

Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ ծառայության։ Աստված Աշոտին, ինչպես Հայաստանի ու Արցախի բոլոր զինվորներին պահապան և զորավիգ լինի, բայց փաստն այս շաբաթներ շարունակ այնքան է թմբկահարվում տարբեր շրջանակներում, որ քիչ է մնում խնդրել վարչապետի ընտանիքին ետ պահել որդուն այդ անձնազոհ քայլից։ Մի կողմից հասկանալի է՝ երեւույթի այսչափ հնչեղությունը պայմանավորված է այն տխուր փաստով, որ Հայաստանի նախկին երեք նախագահների զավակներն ու հարազատները, ինչպես նաեւ բարձրաստիճան բազում չինովնիկների զավակները չեն ծառայել հայոց բանակում ու Փաշինյանի որդու քայլն, իսկապես, գնահատանքի է արժանի, բայց նոր Հայաստանի, նոր իրականության ու արժեհամակարգի մասին իրողությունը, որի մասին անընդհատ հիշեցնում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չեն պարտադրում այսպիսի փիառ ակցիա, որպիսին գնում է վարչապետի որդու բանակ զորակոչվելու առիթով։ Ասենք, երբ քաղաքացին դժգոհ որեւէ խնդրից պատրաստվում է բողոքի ակցիա անել, վարչապետը հրապարակավ կանխում է այդ քայլը՝ հիշեցնելով, որ նոր Հայաստանում ենք, որտեղ աշխատում են պետական բոլոր ատյանները՝ ինչ իմաստ ունի այդ աղմուկ-աղաղակը։ Դեռեւս երկու տարի առաջ՝ ապրիլյան քառօրյայի օրերին բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի որդին ծառայում էր Արցախի բանակում՝ Հադրութի շրջանում։ Բայց ոչ մեկ չիմացավ այդ մասին, թեպետ սխրանքը հենց այդ օրերի ներկայությունն էր։ Միայն որոշ ժամանակ անց Repat Armenia-ի հարցազույցից հանրության ստվար զանգվածներին հասու դարձավ, որ դրսերում ուսանած Դավիթը ոչ միայն ծառայել է Ղարաբաղում, այլեւ ոտքից վնասվածք ստացել։ Թե ում որոշումն է եղել Արցախում ծառայելը, 20-ամյա Դավիթը պատասխանել է, որ իր հոր կարծիքը, անկասկած, իր համար մեծագույն նշանակություն ունի, սակայն վերջնական որոշումն ինքն է կայացրել։ Դավիթը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, 7 տարի սովորել է Անգլիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկում։ Եւ ահա, այս փաստը, գուցե այսօր էլ շատերի ուշադրությունից դուրս է մնացել, քանզի Վարդանյանների ընտանիքը զերծ մնաց կազմակեպված շոուներից, հայրենիքին պարտքը չներյակացրեց իբրեւ հերոսական արարք։ Հատկանշական է, որ այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւս ակնհայտ նյարդայնացել է վարչապետի որդու ծառայության մասին հարցից՝ ասելով, թե պետք է չէ այդքան մեծ ուշադրություն հաղորդել դրան․«Իմ որդին էլ մի քանի օրից գնալու է ծառայության, բայց ես թույլ չեմ տալու, որ այսպիսի ուշադրության արժանանա», ասել է նա՝ ընդունելով հանդերձ, որ նախկին պաշտոնյաների որդիների չծառայելու համեմամատությունն է, որ ավելի է սեւեռում հանրային ուշադրությունը։ Սակայն լինենք անկեղծ ու ընդունենք, որ իսկական հայրենասիրությունն աղմուկ-աղաղակ չի սիրում, դա ինչ կարգավիճակ էլ ենթադրի։ Քչերը գիտեն, եթե չասենք հաշված մարդիկ, որ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում եւ առհասարակ Դավիթ Տոնոյանը վերջին տարիներին Ամանորը տանը չի դիմավորել, նա եղել է սահման պահող զինվորի կողքին՝ գերադասելով դա իր տաքուկ բնակարանից կամ որեւէ շքեղ օբյեկտից։ Նրան ճանաչողները փաստում են, որ Տոնոյանը իր հետ դիրքեր ու զորամասեր է տարել նաեւ իր զավակին, որն այսօր բանակ է զորակոչվում։ Անի Սահակյան

դիտվել է 1261 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am