Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի քաղաքպետ նշանակվելու մասին

Երեկ մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նրան կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը: Համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին այն մասին, որ Երևանը կունենա պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Տեղեկությունը պարզելու համար 1lur.am-ը զրուցեց Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի հետ, վերջինս էլ նշեց, որ Տարոն Մարգարյանը երեկ է հրաժարական տվել, և դեռ վաղ է խոսել Երևանի քաղաքապետի թեկնածուների մասին: «Դեռ վաղ է խոսել դրա մասին, իսկ ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ապա ես էլ եմ մամուլում տեսել և համացանցի քննարկումներից իմացել, որ նման տեղեկություններ է տարածվել: Ինձ համար նույնպես սա անակնկալ էր, «Ելք» խմբակցությունում այս հարցը չի քննարկվել, և սա քաղաքացիների ցանկությունն է: Ինչ խոսք, անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ, որ շուրջ մեկ տարվա իմ աշխատանքին համաքաղաքացիները նման գնահատական են տալիս և ինձ դիտարկում են որպես քաղաքապետի թեկնածու: Սա, իհարկե, անասելի պարտավորեցնող է և միաժամանակ հաճելի կարգավիճակ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը: Մեր հարցին, թե առաջարկի դեպքում ի՞նչ որոշում կկայացնի, նա պատասխանեց. «Եթե առաջարկ լինի, ապա դա կքննարկվի: Այս պահի դրությամբ նման առաջարկ դեռևս չեմ ստացել, եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միայն միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը: Ես այս պահին չեմ ստացել նման առաջարկ, և նման հարց դեռ չի էլ քննարկվել»,- եզրափակեց նա:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am