Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները, որոնց համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ թեպետ ՀՀ օրենսդրությունը հանքարդյունաբերության գործունեությունը չի արգելում, սակայն կարծիք հայտնեց, որ «նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարանային չէ և երկարժամկետ գործունեությունը որևէ ձևով արդարացված չէ»:
«Ես դեմ եմ հանքարդյունաբերության՝ նման ծավալների զարգացմանը: Հայաստանի համար դրանք հեռանկարային չեն, քանի որ մեր երկիրն իր կենսաբազմազանությամբ և բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` կան իրավաբական և բովանդակային գործընթացներ և ամեն ինչ օրենսդրական շրջանակներում է իրականացվում, որպեսզի չկատարվեն քայլեր, որոնք ռիսկեր կառաջացեն Հայաստանի համար. «Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, ովքեր ազատ են իրենց գործողություններում, կարծիքներում, մենք սահմանափակված ենք Օրենսդրությամբ մեզ տրված գործողություններով»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ բնապահպանները պայքարում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված գործողութունների դեմ՝ պահանջելով դադարեցնել շինաշխատանքները:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն