«Ապուշների ուղևորությունը», «Սերը Մոսկվայում». Նիկոլ Փաշինյանի ու նախարարների նվերները
Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», որի վերնագիրը բավականին զվարճացրեց Նիկոլ Փաշինյանին, Վահրամ Մարտիրոսյանի՝ «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» և այլ գրքեր.կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք նվիրել էր «Անտարես» հրատարակչությունը:
Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գրքեր նվիրել, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը:
Քանի որ նախարարները տարբեր գրքեր են ստացել, առաջարկում է կարդալուց հետո միմյանց փոխանցել,ասաց Արարտ Միրզոյանը , իսկ վարչապետը ավելացրեց, որ լավ կլինի ամեն նախարար կարդա և ստորագրի:
«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են վիրել», - ասաց նա և նշեց, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն: