«Իրատես» թերթը գրում է. «Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ էր այցելել՝ դեպի հանք տանող մի քանի ճանապարհները փակած ջերմուկցիների հետ առկա հարցերը քննարկելու ու խնդիրներին տեղում ծանոթանալու համար: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո, սակայն, Ամուլսարի խնդիրն այդպես էլ առկախված մնաց: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները փոխանցեցին, որ հանքը շահագործելու հարցում չեն պատրաստվում զիջման գնալու, ջերմուկցիներն էլ ընդգծեցին՝ հետքայլ չեն անելու ու ճանապարհները չեն բացելու:
Փաստորեն, վարչապետի այցը Ջերմուկ ոչինչ չտվեց: Ավելին, «Լիդիանի» ներկայացուցիչների հետ քաղցր-մեղցր զրույցները վկայում էին, որ Փաշինյանի կառավարությունը հանքի շահագործման լիցենզիան չի պատրաստվում չեղարկելու, ավելին՝ կառավարության մյուս անդամների, ինչպես նաև «Ելք» խմբակցության պատգամավորների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում պետք է լինի եվրոպական չափանիշներով աշխատող հանք և դրա նախատիպը հենց «Ամուլսարն է», գոնե ենթադրելու տեղիք են տալիս՝ «Ամուլսարի» կարմիր ժապավենները մոտ ապագայում կտրվելու են:
«Իրատեսի» աղբյուրները հուշում են, որ այդ «մոտ ժամանակը» աշունն է: «Լիդիան Արմենիայի» ներքին խողովակներով ճշտեցինք, որ հանքի շահագործման մեկնարկը տրվելու է սեպտեմբերին: Հավաստիացրին նաև, որ հանքի շահագործումից Ջերմուկի բնությունը չի տուժի, իսկ հանքային ջրերին վտանգ չի սպառնա»:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը