Մայակովսկի գյուղում հայտնաբերված ապօրինի ջրագծերը պատկանում են համայնքի ղեկավարին ու նրա կնոջը, նրանք խոշոր գումար կվճարեն. «Վեոլիա Ջուր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շոգը շոգ, բայց ջրի սպառման ավելացումն ամռանը միայն դրանով չի պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Հենց այստեղ էլ աշխատում են ներկայումս Վեոլիա Ջրի շրջիկ խմբերը: Օրերս դրանցից մեկը 2 ապօրինի միացում հայտնաբերեց Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Առաջինի հասցեն էր՝ 12 փողոց, 8-րդ հողամաս: Ավելի ճիշտ՝ հսկա մի այգի ամուր ու բարձր պարսպի հետեւում, ուր խմելու ջուրն ուղղվում էր 80մմ տրամագծով խողովակով՝ «Կաթնաղբյուր- Երեւան 4» մայրուղային ջրատարից: Իսկ պատկանում է սույն գեղեցիկ այգին Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանին: Անշուշտ, միանգամայն պատահականորեն /մի՞թե համայնքի ղեկավարն իրեն նման արարք կարող է թույլ տալ/: Կամ էլ թյուրիմացաբար: Չգիտենք, դա արդեն ողջ համայնքին շենք ու շնորհք սովորեցնող ու օրինակ ծառայող ղեկավարը միայն կարող է բացատրել: Սակայն ասենք, որ այդ թյուրիմացության համար նրան Վեոլիա ջուրը վճարման է ներկայացրել 3 մլն 178 հազար դրամի հաշիվ: Լո՞ւրջ գումար է: Նայած թե ում եւ ինչի համար: Հարեւան օրինապաշտ գյուղացու համար այն առավել քան լուրջ է, սակայն Վեոլիա ջուրը, ցավոք, օրենքով միայն 30 օրվա համար կարող է վերահաշվարկ կատարել: Իսկ թե քանի 30 օր է Վահագն Բարսեղյանը ապօրինի ջուր օգտագործել, գիտեն միայն ինքն ու Աստված: Այս շոգերին չստացած 19533 խոր. մետր Կաթնաղբյուրի քաղցրահամ ջրի արժեքն էլ /եւ ոչ թե սակագինը/ ամենից լավ Ավանի ու Նոր Նորքի բնակիչները կիմանան: Նրա տիկինը՝ Գոհար Միսակյանն այս առումով ավելի համեստ է գտնվել /«ընդամենը» 50 մմ տրամագծով ներանցման խողովակ «Կաթնաղբյուր-Երեւան 2» մայրուղային ջրատարից, վերցված 7630 խոր. մետր ջրի դիմաց էլ ենթակա է գանձման 1,24 մլն դրամ/, բայց ջրվող այգին … Այն անվերջ է, կանաչ ու փարթամ: Ուղղակի աչք է հիացնում: Պարզ է, որ այստեղ էլ ջուր չեն խնայել՝ Քանաքեռ-Զեյթունի սպառողների հաշվին: Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով: Հանրային կապերի ծառայություն

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am