Վանաձորում նախկին ոստիկանի՝ «Մուլտիկ» մականվամբ որդին վթարի է ենթարկվել/տեսաշար/

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը բազմաթիվ անգամ հորդորել է, որպեսզի վարորդները իրենց չհամարեն արտոնյալ և հանրապետությունում չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վզի ու նստատեղի հաստությունից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածքներ։ Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց համարում են արտոնյալ ու կարող են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները։ Վարորդը, եթե տրանսպորտային միջոցը վարում է առանց համարանիշի, ապա նա համարվում է օրինախախտ և նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության։ Եթե մայրաքաղաքում մասամբ նվազել է առանց համարանիշներով փողոցները չափչփող վարորդների թիվը, ապա մարզերում պատկերը բոլորովին այլ է։ Վանաձորում շատերը գիտեն «Մուլտիկ Ժիրայր» մականվամբ Ժիրայր Ղալայանին, ով կարող է վարել Opel մակնիշի 77 FF 776 համարանիշի ավտոմեքենան՝ վրայից հանելով համարանիշները։ «Մուլտիկն» այնքան է ընկել դերի մեջ ու այնքան վստահ է, որ իր հայրը՝ Արայիկ Ղալայանը, ով ոստիկանության թոշակառու է, ամեն անգամ իրեն ջրից չոր դուրս կբերի ու շատ հաճախ Վանաձորում փողոցները չափչփում է՝ ավտոմեքենայի համարանիշները հանած։ Երեկ՝ հուլիսի 8-ին, Վանաձորի «Ղշլաղի մոստ»-ի վրա բախվել են «Մուլտիկի» Opel-ն ու ВАЗ 2121 մակնիշի 90 ՍՕ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարի վայրում հավաքված վանաձորցիներն ասում էին. «Լավ է՝ նախկին ոստիկանի անուղղելի որդին Opel-ը ջարդեց ու հիմա երևի որոշ ժամանակ էլ ականատես չենք լինի նրա կողմից մեծ վտանգ ներկայացնող ավտոմեքենա վարելուն, թե չէ, դրա լկտի ավտոմեքենա վարելու մասին լավ էլ գիտեն տեղի ճանապարհային ոստիկանները, սակայն հոր խաթեր աչք էին փակում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Իրանցի դիվանագետները տարհանվել են ռուսական օդանավով Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Pars Today-ը հայտնում է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը Թրամփը սպառնում է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան․ Axios Իրանը թիրախավորել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի միջուկային օբյեկտին Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկելու Հայաստան Լույս չի լինի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ Թրամփն իրեն կայսր է համարում, բայց ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է. Դանիելյան Աբաս Արաղչի․ Իրանի նոր գերագույն առաջնորդին ընտրելու են իրանցիները, ոչ թե Դոնալդ Թրամփը Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին Իրանի նավթային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանում «սև անձրև» է տեղացել Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Իրանն արձակել է Qadr, Emad և Kheibar Shikan հրթիռներ Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Սուրենյանը առաջիկա 5 օրվա եղանակի մասին․ տեսանյութ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց․ Ynet Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am