«Նզովում եմ Կորյուն աբեղային եւ սրա չար հերձվածի հետեւորդներին». Կանադայի Հայոց թեմի առաջնորդ

ԵՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎՐԷԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԷՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ»։ (Բ ԿՈՐՆԹԺ. 6): Սուրբ Եկեղեցին Սուրբ Հոգով նվիրագործված Սիրով գործող(ԳաղԵ 6) ու առ Միակ Փրկող Աստուծո (Սղմ. ԽԱ 6) հուսացած Հավատավորների Ամբողջությունն է, Որն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն է (Ա ԿորնթԺԲ 27), իսկ Գլուխը Տերն Ինքն է (ԵփեսԵ 22, ԿողոսԱ 18): Սուրբ Եկեղեցու Միության գրավականն է Տիրավանդ խոսքն ասված Սբ. Առաքյալների առթիվ. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ»։ (ՅովհԺԷ 20): Մեր օրերում ի հայտ եկան ոմանք, որ «Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն»։ (Ա ՅովհԲ 19):  Սրանք իրենց ամբարիշտ ցանկութիւններով տարված (Յուդա Ա 18)՝ պարծեցան, թե սուտ են հանում Ճշմարտությունը (ՅակԳ 14), սակայն «Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան» (ՅակԳ 15- 16): «Ազատութիւնն իբրեւ չարիքի պատրուակ» բռնելով (Ա ՊետԲ 17), մարդահաճո եղան առավել (ԳաղԱ10), քան՝ Աստուծո ցանկալին փնտրողներ (ԵփեսԵ 10): Մեղանչեցին Սբ. Հավատո Հանգանակի «Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի» ճշմարտության դեմ ՝ իրենց հերձվածող բացապարզելով: Մեղանչեցին Սուրբ Պատարագի Արձակման բաժնում հնչող «Զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա» միաբանական աղոթքն արհամարհելով՝ Սուրբ Եկեղեցու միասնականությունը վտանգելով: «Հերետիկոս համարւում են նրանք, որոնք վաղուց մեր Եկեղեցուց դուրս են եկած, նզովքի են ենթարկուած, եւ նրանք, որոնք արտաքուստ մեր հաւատն են դաւանում, բայց առանձին ժողովներ են կազմում մեր կանոնաւոր կարգած եպիսկոպոսների դէմ»: (Կոստանդնուպոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի Զկանոն): «Արտաքսեալքն յեկեղեցւոյ՝ ամենայն՝ հեռձուածողք ասին, այլ զկէսս հեռձուածողս կոչեցին միայն եւ զայլս՝ բաժանողս եւ զայլ առանձին ժողովարարս: Վասն զի աղանդաւորք այնոքիկ ասին, որ ամենեւին ի բաց որոշեալք են յուղիղ հաւատոց: Իսկ բաժանողք այնոքիկ ասին, որ վասն պատճառաց ինչ իրաց եկեղեցւոյ կամ խնդիր առ միմեանս լինելոյ ժողովս առանձին կատարեն, առ ոչ կարելոյ հնազանդել նոցին քահանայից եւ եպիսկոպոսաց յաղագս անխտրութեան ժողովրդեանն, որ բազում բծով լի են եւ անխտիր ի պաշտաւն մատչին եւ ոչ երբեք կամեցան ի յառուլ ի կանոն եկեղեցւոյ, այլ անձամբ յանձինս իւրեանց ձգեցին զպատիւ քահանայութեանն եւ զհետ նոցա գնացին բազումք ի ժողովրդենէն, այսոքիկ են որ առանձին ժողովս կատարեն»: (ՍբԲարսեղ ԿեսարացիԱռ սուրբն Ամփիւղոքոս յԻկոնացւոցեպիսկոպոսկանոն Ա) Հանդգնեցին առ ոչինչ համարել Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Կարգը, որի դեմ ոտնձգությունների կապակցությամբ Սբ. Կիպրիանոսը Կարթագենացին գրում է. «Աստվածային նվիրապետության քայքայմանն ուղղված անօրենների ինքնակամ բոլոր հանցափորձերն Աստծո դեմ են» (Գիրք ՍբԵկեղեցու միասնության մասին):  «Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում»: (Հռոմ ԺԳ 1-2): Հերձվածության վերաբերյալ իր հերթին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Վկայում եմ, որ Սբ. Եկեղեցու ամբողջականությունը խախտելը պակաս չարիք չէ, քան աղանդավորությունը»: (Մեկնություն առԵփեսացիս թղթիԳլԺԱ 5):   Եվ, որովհետև պարծեցան իրենց ամբարտավանությամբ, իսկ այսպիսի ամեն պարծանք չար է։ Իմանալով հանդերձ թե ինչ է չարիքը, ինքնակամ շեղվեցին: (ՅակԴ 16-17): Քանի որ սոսկ մարմնի գործեր ի ցույց դրեցին (ԳաղԵ 19 21) և Սբ. Հոգու պտուղներ բնավ չտվեցին (ԳաղԵ 22-23). «Նշաւակելի, մարմնասէր մարդիկ, որ չունեն Հոգին» (Յուդա Ա 19):Արհամարեցին Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ իրենց համար ապաշխարության հրավեր էր (Հռոմ. Բ 4): «Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով»: (Յուդա Ա 11-13): «Պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները. քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար»։ (Բ ԿորնթԺ 3- 6): Այսու, «չարության եւ անզգամության խմորից» (Ա ԿորնթԵ 8 ) մեր խնամատարությանը հանձնված բանավոր հոտը զերծ պահելու և գայթակղության առաջն առնելու ու չարիքը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նվիրական անդաստանից մերժելու համար՝ ես՝ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան, Առաջնորդ Կանադահայոց Տիրախնամ Թեմիս, միաբանությամբ Թեմիս Հոգևոր դասի ու Հավատավոր Հայորդիների, երկրորդելով ՝ Ա. Սբ. Պողոս Առաքյալին. «Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի» (Ա ԿորնթԺԶ 22),  Բ. Գանգրայի Սբ. Ժողովի Զ կանոնը. «Ոյք արտաքս քան զեկեղեցին ժողով ժողովիցին եւ արհամարհիցեն զեկեղեցին եւ կամիցին զեկեղեցւոյ պէտս գործել, իբրեւ ոչ իցէ երէցն ըստ կամաց եպիսկոպոսին լեալ, նզովեալ լիցին», Գ. Ամենայն Հայոց Հայրապետին եպիսկոպոսին համապատիվ համարողներին Անանիա Մոկացի Կաթողիկոսի նզովքը (Տեառն Անանիայի Հայոց Կաթողիկոսի Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն, Նորին Տեառն Անանիայի Հայոց Կաթողիկոսի Յաղագս որ ասեն, թէ մի պատիւ Հայրապետին եւ Եպիսկոպոսին եւ վասն մի լինելոյ կոչմանն) Ինձ փոխանցված Վերնատուր Շնորհով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում» (ՄատթԺԸ 18, Բ ԿորնթԺ 3-6, Կանոնք ԱռաքելականԻԳնզովում և կապում եմ կորյուն չիք աբեղային և սրա չար հերձվածի հետևորդներին՝ զրկելով Սուրբ Մայր Եկեղեցու հաղորդությունից մինչ կատարյալ զղջում ու ապաշխարություն: Մեր այս նզովքի տակ կընկնեն նաև նրանք, որ համակիր են սրանց: Ով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ չի հավաքում, ցրում է, և ով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ չէ, աստվածամարտ է: (ՄատթԺԲ 30 ՂուկԺԱ 23): Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը մեր Սուրբ Մայր Եկեղեցու զավակների հետ թող լինեն։ Ամէն։ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԱԲԳԱՐ եպիսկոպոս ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

դիտվել է 180 անգամ
Լրահոս
«Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am