Ով է սպասում Փաշինյանին Բրյուսելում ու ինչ փաթեթով

Հուլիսի 11-12-ը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ: Այս այցը կարևոր է այն առումով, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է՝ երբ վարչապետ Փաշինյանն այցելի Բրյուսել, ԵՄ ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն, այս մասին դեսպանն ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում: Առայժմ չի հրապարակայնացվում, թե կոնկրետ ում հետ կհանդիպի Փաշինյանը՝ Բրյուսելում. «Բայց շփումները ընթացքի մեջ են։ Վստահ եմ, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն: Սակայն ամեն ինչ պետք է քննարկվի և համաձայնեցվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Մի քանի առիթներով ԵՄ-ն մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի», ասել է ԵՄ դեսպանը։ ԵՄ-ից արդեն մի քանի անգամ ակնարկել են, որ կարևորում է ընտրական գործընթացը. «Մենք այլ միջազգային դոնորների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս գործընթացում։ Հուսով ենք, որ խորհրդարանում տարբեր քաղաքական խմբակցությունների միջև քննարկումների արդյունքում կձևավորվի Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ կոնսենսուս», ասել է Սվիտալսկին՝ հավելելով. «Միջազգային հանրությունը շատ կառուցողական տրամադրության մեջ է։ Հավատացած եմ, որ այս կառավարությունը ժողովրդի մեծ աջակցությունն է վայելում և արժանի է մեր աջակցությանը՝ բոլոր այն մտադրությունների ու ծրագրերի հարցում, որոնց ջատագովն այստեղ՝ Հայաստանում վերջին տարիներին եղել է Եվրամիությունը»։ Թե ինչ կոնկրետ արդյունքներ կարձանագրվեն Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքում` կարելի կլինի դատել արդեն Բրյուսելում նրա հանդիպումներից ու այդ հանդիպումներում արված հայտարարությունների ենթատեքստերից: Ընդհանուր առմամբ, նկատելի է, որ ԵՄ-ն տրամադրված է աջակցել Փաշինյանի կառավարությանը, որն, ի դեպ, մի տեսակ, ավելի է կարևորում այս փուլում Մոսկվայի հետ հարաբերությունների հստակեցումը: Բայց նաև պետք է փաստել, որ ԵՄ-ին պետք են լինելու իրական բարեփոխումներ՝ գործնականում: Կախված այն բանից, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Բրյուսելում՝ դրանք կարևոր են լինելու Փաշինյանի կառավարության ապագայի համար: Ինչպե՞ս կդրսևորի իրեն Փաշինյանը Բրյուսելում, ի՞նչ կկարևորեն նրա հետ հանդիպումներում, ի՞նչ կխոստանա Փաշինյանը Բրյուսելին և որ ավելի կարևոր է՝ ինչի՞ դիմաց... Այս հարցերի պատասխանները կնշմարվեն արդեն հաջորդ շաբաթ: Թամար Բագրատունի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am