Արտերկրի բուհերում ուսանած Մայր Աթոռի միաբանները դատապարտում են

Որպես արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ սրտի ցավով ենք հետևում Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին, որոնք կապված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի անվան հետ: Մտահոգությամբ ենք արձանագրում այն, որ մի խումբ հայորդիներ, ինչպես նաև մեր հոգևոր եղբայրներից ոմանք, անտեսելով վերջին 15-20 տարիների բազում ձեռքբերումները Եկեղեցու կյանքում և տարվելով հերոսանալու մոլուցքով՝ թույլ են տալիս իրենց ծառա և գործիք դառնալու որոշ մութ ուժերի ձեռքին: Փորձելով ինչ-ինչ թերացումներ կամ խախտումներ գտնել և դրանք համեմելով անհարիր մեղադրանքներով՝ պայքարում են իրենց ծնողի դեմ և այդպիսով ուրիշ հավատավոր անձների մոլորության առիթ դառնում. «գայթակղություններ պետք է որ գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18: 7): Վստահ ենք, որ Հայ Եկեղեցու պայծառությունը և հոգևոր կյանքի վերազարթոնքը, ինչպես նաև եկեղեցում առկա խնդիրների կարգավորումը պայմանավորված չեն Վեհափառ Հայրապետի կամ որևէ բարձրաստիճան եկեղեցականի հեռացումով: Անընդունելի ենք համարում, որ եկեղեցու պատմությանը և կանոնական դրվածքին «տեղյակ» մեր միաբանակից եղբայրները նախ իրենց թույլ են տալիս պահանջելու ազգիս Հայրապետի հրաժարականը և ապա այդ նպատակին հասնելու համար նախընտրում փողոցային պայքարի ճանապարհը: Մեր կարծիքով՝ այստեղ ավելի շուտ յուրաքանչյուր հոգևորականի ու հավատացյալ հայորդու՝ իր դերի, պատասխանատվության ու պարտականությունների գիտակցման հարցն է: Հեշտ է որևէ մեկին մեղադրելով՝ արդարացումներ գտնել կամ բացատրություններ տալ ինչ-որ իրավիճակի կամ երևույթի համար, սակայն ինչպես Սբ. Գրքում է ասվում՝ «նախ քո աչքի միջի գերանը հանիր» (Մատթ. 7: 5): Նախքան որևէ մեկին մեղադրելը և ինչ-որ պահանջներ ներկայացնելը յուրաքանչյուրս պարտավոր ենք նախևառաջ ինքներս մեզ քննելու, թե արդյոք մենք, իբրև եկեղեցու մեկ մասնիկը, ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը և գործնականում ապացուցում այդ գիտակցության առկայությունը: Համոզված ենք, որ Եկեղեցու զորացմանն ու բարեկարգությանը նպաստելու լավագույն ուղին յուրաքանչյուր անձի կողմից ստանձնած պարտականությունների հստակ գիտակցումն է և դրանք իրականացնելուն ուղղված այն միջոցների կիրառումը, որոնք բյուրեղացել են մեր Եկեղեցու դարավոր փորձառության շրջանակներում: Այս իմաստով մենք, որպես ուսանող միաբաններ, մեր Սուրբ Եկեղեցու բարեկարգության ճանապարհներից մեկը համարում ենք ուսման ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքների ու փորձառության արդյունավետ օգտագործումը Եկեղեցու անդաստանում: Կարծում ենք, որ հավատավոր մեր եղբայրների որդեգրած ներկա գործելաոճը խաթարում է եկեղեցու բնականոն գործունեությունը և առկա խնդիրների լուծմանը նպաստելու փոխարեն, կարծես, փորձ է արվում ավելորդ ցնցումներ առաջացնել ներեկեղեցական կյանքում: Լիահույս ենք, որ շատ շուտով մեր եղբայրները, վատնելով իրենց անցողիկ միջոցներն ու սին ձգտումները, կանդրադառնան իրենց ընթացքին և որպես խոհեմության ու իմաստության դրսևորում կսրբագրեն ներկայիս մոտեցումը՝ վերադառնալով հայրական տուն, որտեղ իրենց է սպասում ներող և սիրող հայրը: Տ. Տիրայր աբեղա Հակոբյան (Իտալիա) Տ. Հուսիկ աբեղա Սմբատյան (Ավստրիա) Տ. Վազգեն աբեղա Պետրոսյան (Գերմանիա)

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
«Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am