Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գույություն չուներ. Յուրի Ջորկաեֆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: «Շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր հայերը շատ հպարտ էին Ձեզնով և ուզում էին օգնել Ձեզ իրենց բարեմաղթանքներով, էմոցիաներով: Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք և հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական և մենք կկարողանանք համագործակցել, որպեսզի Դուք աջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը և նոր սենդին ներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստը հավելել է, որ արդեն իսկ մի քանի անգամ եղել է Հայաստանում, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների կազմում։ «Եվ դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև բոլորը գիտեն, որ իմ արյունը հայկական է: Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի, Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գույություն չուներ։ Եվ սա արմատապես այլ բան է, որովհետև հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձևով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը՝ ավելացնելով, որ ինքը նաև աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հայազգի ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար և ողջունել նրա նախաձեռնությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Յուրի Ջորկաեֆն իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ԱՀԱԶԱՆԳ Գառնիկ Դանիելյանից․ Տավուշի մարզում տեսե՛ք՝ ինչ վիճակ է (video) «Հիմա ի՞նչ փող են ստանում. էտ փողով չեմ կարա ուսանող պահեմ, հագցնեմ, կերցնեմ․․․». կապանցի տատիկ (video) Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել մեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չի վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն «Փաշինյան, դու ո՞վ ես, որ պատմություն ջնջես. թուրքերի կողմից առնված. քո տեղը․․․». կարծիքներ՝ Տաշիրից (video) Թրամփը գոհ չէ Իրանի առաջարկից Լիբանանում հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան Ադրբեջանը Հայաստանի մասին հայտարարության համար ԵՄ դեսպանին կանչել է ԱԳՆ Գյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտի Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Ներկած էշի սինդրոմը (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Վթարային ջրանջատում Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video) 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան Կիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ» Երբ կնշվի Վարդավառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am