ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ, որոնք Երեւանում մասնակցել են լեգենդների խաղին: Երեկ՝ հուլիսի 8-ին, հանդիպումից հետո նա իջել է հանդերձարան ողջունել Ռոնալդոյին, Քրիստիան Կարամբոյին, Յուրի Ջորկաեֆին, Խորեն Հովհաննիսյանին եւ մյուս լեգենդներին, ստացել է նրանց ստորագրությամբ մարզաշապիկ:
Այսօր՝ հուլիսի 8-ին էլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չենպիոն Յուրի Ջորկաեֆի հետ: Նրանք ֆուտբոլային հարցեր են քննարկել: Նախկին ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլի աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Ինչ վերաբերում է լեգենդների խաղին, ապա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Լատինական Ամերիկայի հավաքականը, որի մարզիչը Ռոնալդոն էր, հաղթել էր Եվրոպայի հավաքականին, որը գլխավորում էր Պաոլո Մալդինին: Հանդիպումն ավարտվել էր 5:2: Երկու թիմերի կազմում մասնակցել էին Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Խրիստո Ստոիչկովը, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգզը, Խավիեր Սավիոլան եւ ուրիշներ։ Եվրոպայի ընտրանու հանդես էին եկել նաև Ռոման Բերեզովսկին ու Խորեն Հովհաննիսյանը:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը