Ինչպես հայտնում է BBC-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը։
Նա հրաժարական է տվել «մեղմ Brexit-ի» ուղենիշի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Մեծ Բրիտանիայի կառավարության մարտավարության եւ ռազմավարության մեջ նկատվող միտումներն ավելի ու ավելի են նվազեցնում Բրիտանիայի՝ միասնական շուկայից ու մաքսային միությունից դուրս գալու հնարավորությունները»,- հայտարարել է Դեւիդ Դեւիսը:
Նշվում է, որ հրաժարականի մասին նա հայտարարել է հուլիսի 8-ին՝ Համայնքների պալատում Մեյի ելույթի նախօրեին, ինչն ըստ փորձագետների հզոր հարված կհասցնի վարչապետ Թերեզա Մեյի դիրքերին։ Բրիտանական մամուլը գրում է այն մասին, որ կառավարությունն ընկղմվել է քաոսի մեջ։
Ելույթի ժամանակ վարչապետը պետք է ներկայացնի կառավարության կողմից հավանության արժանացված Brexit-ի ռազմավարությունը։
Brexit-ի պլանը նախատեսում է միությունը լքելու «մեղմ» տարբերակ․ արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների համար ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում եւ բրիտանական սահմաններին միության մաքսային չափորոշիչների պահպանում։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը