Կառաջարկեմ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Աշոտյանը՝ Փաշինյանի Բրյուսել այցի մասին

ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արեւմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլեւ Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունի երկար եւ հաջողված պատմություն եւ այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին: Այս օրերին մասնագիտական եւ քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: Երկու անգամ Ռուսաստանի դաշնություն այցելություններից ու նախագահ Պուտինի հետ հանդիպումներից հետո սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է լինելու Բրյուսել, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ Եվրամիության ղեկավարության հետ: Ըստ շրջանառվող լուրերի, սակայն հնարավոր է Փաշինյանը չմեկնի Բրյուսել: «Ասածս վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները եւ, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, եւ մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը եւ տարածքային ամբողջականության իմպերատիվը ՆԱՏՕ-ի մոտեցումներում»,- ասվում է գրառման մեջ: Աշոտյանը հավելել է, որ դիտարկելով այս ամենը, պետք է տարբերակել գալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը եւ՛ Բրյուսել այցելելու, եւ՛ ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարեւորությունը: «Եթե ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձեւակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում եւ առիթով, չհամադրելով ՆԱՏՕ-ի միջոցառումը եւ Հայաստան-ԵՄ օրակարգը»,- ասվում է գրառման մեջ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր. «Ժողովուրդ» Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ» Բռնաճնշումների, ծեծի, սեքսիզմի դրսեւորման եւ ազատ մամուլի ճնշման պայմաններում այսօր կկայանա Ժողովրդավարության ֆորում. «Ժողովուրդ» Արգիշտին` Դիանայի արժանի հետեւորդ․ «Հրապարակ» Իրավապահների հաշվարկները չարդարացան. Սամվել Կարապետյանը խցում միայնակ է մնացել. «Ժողովուրդ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները. «Հրապարակ» Ինչու էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու․ «Հրապարակ» Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն. բացառիկ. «Ժողովուրդ» Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո» ՔՊ-ն նյարդային ցնցումների մեջ է ընկել Ո՞րն է Ալիևի պահանջած Սահմանադրությունն ունենալու Փաշինյանի միակ տարբերակը. պատգամավոր Մանրամասներ՝ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական որոշումով Հայտնի են 2025թ․ «Ավրորայի» հերոսների անունները ««Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց». փաստաբան Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, ու բանավեճը կկայանա․ Զուրաբյան Մոսկվայի օդը փակ է ԱԹՍ-ի հնարավոր հարձակումների պատճառով, 6 ժամ է՝ Շերեմետևոյում ենք․ Շարմազանով Նիկո՛լ, քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է․ Արմեն Աշոտյան Բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը քարոզչություն է՝ ուղղված «դատարկ գլուխներին». Բադալյան Ծերուկն անտանելի է դառնում. Արսեն Թորոսյանը` Տեր-Պետրոսյանի մասին «Քավության նոխազներն» ընդվզում են. Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերն անհնար է քողարկել Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն». դրանք Ադրբեջանի պահանջների փաթեթներ են Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am