Նախագահը հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ (լուսանկարներ)

«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով անցկացվող հավաքը, որը կազմակերպվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու ծրագրի շրջանակում, համախմբում է Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև աշխարհի ավելի քան քսան երկրից ժամանած շուրջ 400 երիտասարդների։ Հավաքի մասնակիցների հետ շփման ընթացքում հիմնականում անդրադարձ է կատարվել ազգային ինքնության, եկեղեցու և քրիստոնեության, հայրենասիրության թեմաներին: Խոսելով հայկական ինքնության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր ժողովրդի պատմությունը հպարտանալու շատ առիթներ է տալիս, և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հպարտանալու նոր հնարավորություն են ստեղծում։ «Աշխարհում քիչ ազգեր ու պետություններ կան, որոնք կարողացել են հեղափոխական փոփոխություններ իրականացնել առանց ընդհարումների և արյան, քիչ են ժողովուրդները, որոնք այսքան հանդուրժող ու գիտակից կարող են լինել։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ՝ լինելու հպարտ հայ, և վերջին իրադարձությունները ևս մեկ կաթիլ են ավելացնում մեր հպարտությանը»,- ավելացրել է Արմեն Սարգսյանը։ Անդրադառնալով քրիստոնեությանն ու եկեղեցու դերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց նաև հիշեցրել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես եկեղեցի չէ. «700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, այն դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը, սերունդներին փոխանցել մեր ազգային ժառանգությունը»։ Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին։ Հանրապետության նախագահը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է գալ Հայաստան, նվիրվել երկրին, ազգային ժառանգությունը պահպանելով՝ հզորացնել հայրենիքը։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am