Եթե մի քանի օր առաջ հարցնեիք՝ պատրաստվո՞ւմ եմ հրաժարական տալ, կասեի՝ ոչ. Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ազդվել է կապանցիների սուլոցներից, վանկարկումներից և հրաժարական տվել: News.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական քաղաքապետը ասել է, թե նաեւ դա է նպաստել է իր հրաժարականի որոշմանը: Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին: Քաղաքացիները վանկարկել էին՝ «Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է»: Նիկոլ Փաշինյանի այցից անմիջապես հետո քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց հրաժարականի մասին: Նրա հրաժարականը կապանցիները պահանջել են նաեւ ապրիլյան հեղափոխության օրերին, սակայն վերջինս դիմադրել է: Հարցին՝ ինչո՞ւ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, արդեն նախկին քաղաքապետը պատասխանել է. «Ապրիլյան օրերին փոքրաթիվ մարդիկ պահանջել են եւ խաղաղվեց: Ես ամեն ինչ ասել եմ իմ գրառման մեջ, կարծում եմ, որեւէ նոր բան չեմ ասելու, կա այն, ինչ կա: Էսօրվա իմ փիլիսոփայությունը թույլ չի տալիս, որ ես շարունակեմ»,-ասել է քաղաքապետը: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է լքել ՀՀԿ-ն, նա պատասխանել է. «Հինգ տարուց ավելի աշխատել եմ որպես համայնքի ղեկավար եւ կաշկանդված չեմ եղել իմ կուսակցական պատկանելությամբ, ես դրանով չեմ առաջնորդվել: Դուրս կգամ, չեմ գա, մեկը մյուսի հետ չկապենք, եթե մի քանի օր առաջ հարցնեիք՝ պատրաստվում եք քաղաքապետ պաշտոնից հրաժարական տալ, կասեի՝ ոչ, այնպես որ չեմ ուզում գուշակություններ անել՝ կմնամ ՀՀԿ-ում, թե ոչ»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am