Ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել:
EcoNews.am-ը բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնց «գլխավոր հերոսն» անչափահաս է: Արգիշտ Գ. անունով օգտատերը 2017թ.-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ վերջինս լուսանկարվել է որսի համար չթույլատրված գիշատիչ թռչունը ձեռքին: Լուսանկարում մեծ ճուռակ է (Buteo rufinus): Մեծ ճուռակը որսատեսակ չհանդիսացող թռչուն է և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Այն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով:
2002թ.-ին ծնված երիտասարդի ձեռքերում թռչունը սատկած է, սակայն նկատելի չեն արյան հետքեր և այլ մանրամասներ: Վնասված են թևի փետուրներից մի քանիսը:
Քանի որ երիտասարդն անչափահաս է, լուսանկարները ներկայացնում ենք որոշակի սահմանափակումներով:
Ինչպես մեզ հետ զրույցում բազմաթիվ անգամ հայտնել են հոգեբանները, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: Անչափահաս երիտասարդը կենդանիների նկատմամբ իր վերաբերմունքը հաստատել է նաև սոցիալական ցանցերում արված մի քանի հատարարությունների միջոցով: Դրանցից մեկում նա ցանկություն է հայտնել շան ձագին փոխարինել հեռախոսի հետ:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը