Սերժ Սարգսյանի ահռելի ունեցվածքի մի մասը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook– ի իր էջում գրել է. «2013 թ. Հետք. …Նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ըստ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա Ստեփանակերտ քաղաքում ունի 96 քմ մակերեսով շենք- շինություն, որը նրան պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ինչպես նաեւ 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա: Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարի հին իրեր` արձանիկներ, քանդակներ եւ այլն, ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աղեղյանի հեղինակած կտավների հավաքածու: Սերժ Սարգսյանն ունի նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների 32 կտավ: Ինչ վերաբերում է եկամուտներին, Սերժ Սարգսյանը 3 մլն 899 դրամի աշխատավարձ ստացել է նախագահի աշխատակազմից, ինչպես նաեւ 2 մլն 596 հազար դրամի աշխատավարձին հավասարեցված հավելագրումներ: Նախագահի թեկնածուն ՀՀ բանկերից մեկում ունի ավանդ, որից ստացած տոկոսագումարը կազմել է մոտ 10 մլն 925 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Սերժ Սարգսյանը հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 108 մլն 400 հազար դրամ: Նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ հայտարարագիր էր ներկայացրել, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում ստացել էր 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված փոխառություններ ուներ, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազար դրամ: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին եղել է 105 միլիոն 600 հազար դրամ (Գրիշա Բալասանյան) … ինձ մի հատ Սարյան, երեք հատ Բաշինջաղյան, փաթաթիր, տաքսի կուղարկեմ…»:

դիտվել է 936 անգամ
Լրահոս
«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am