Նոր մանրամասներ Մասիսի քաղաքապետի և նրա եղբոր կալանավորումից (տեսանյութ)

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Հաշվի առնելով նշված քրեական գործերի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված 3 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումներ՝ ըստ դրվագների բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանությանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, իսկ Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկների մոտ արձանագրված միջադեպերին Գոռ Համբարձումյանի առնչության վերաբերյալ։ Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ.Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների նկատմամբ: Բացի այդ, պարզվել է,որ վերջինս մասնակցություն է ունեցել նաեւ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն, որի հետևանքով մի շարք գյուղացիներ ստացել են վնասվածքներ, որոնցից մեկը՝ հրազենային։ Ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ Արարատի մարզում արձանագրված նշված խուլիգանությանը Գոռ Համբարձումյանի հետ միասին առնչություն է ունեցել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ավելին՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նա մասնակցություն է ունեցել նույն օրը՝ ժամեր առաջ, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպմանը, որի ժամանակ մի խումբ անձինք, նրանցից ոմանք՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Բռնությունների հետևանքով տուժել են նաև բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 5-ին որոշում է կայացվել՝ Դավիթ և Գոռ Համբարձումյաններին նոր մեղադրանք առաջադրելու մասին. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, որոնք բավարարվել են: Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով տուժող է ճանաչվել 13 անձ, 12 անձ՝ ներգրավվել որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am