Բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարարին. ՓՀԷԿ-երի իրավունքները խախտվում են

06.07.2018թ. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանից Հարգելի պարոն Գրիգորյան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝  ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով:  Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30- ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը, հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից մեկը՝ Իրավունքի գերակայությունը: Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս անտեսվում է: Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ОО “АССОЦИАЦИЯ ПРОИЗВОДИТЕЛЕЙ ВОЗОБНОВЛЯЕМОЙ ЭНЕРГИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ” “RENEWABLE ЕNERGY PRODUCERS ASSOCIATION OF REPUBLIC OF ARMENIA” NGO ՀՀ, Երևան, 0010, Փ. Բուզանդի 3 e-mail: ceo@repa.am  +374 10 563448 Ереван, 0010, ул. П. Бюзанда 3, РА URL: www.repa.am +374 94 441919 3 P. Buzand str., 0010, Yerevan, RA «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝ 1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու, ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու, գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է: 2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով, ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի: Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու շահերը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան

դիտվել է 135 անգամ
Լրահոս
«Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am