«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե չի պատրաստվում Արցախի ներկայացուցիչների փոխարեն բանակցել, Ղարաբաղի և Նախիջևանի հարցը թևակոխել է նոր փուլ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ Մանասյանի՝ այս հայտարարությունից հետո այնքան էլ պարզ չէ, թե ինչ իմաստով են մասնակցելու բանակցությունների. «Եթե խնդիրը դրված է այսպես, եթե նոր իշխանությունները ասում են՝ Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ, նշանակում է, որ բանակցություններին ՀՀ-ն ինքն իրեն է ներկայացնելու, այստեղ էլ այն վտանգը կա, որ ՀՀ-ն դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ, մի բան, որը Բաքվի նպատակն է: Նախորդ իշխանություններն ասում էին, որ բանակցությունների սեղանի շուրջ նստում են Արցախի փոխարեն»:
Ալեքսանդր Մանասյանը զգուշացրեց, որ նոր իշխանությունները հազար անգամ պետք է կշռեն նոր բանաձևերը, որոնցով մտնում են Ղարաբաղյան գործընթացների մեջ, քանի որ դրանք կարող են օգտագործվել բոլորովին այլ իմաստներով մեր հակառակորդի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը