«Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ն, փաստորեն, «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործների նկատմամբ». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է. Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից, որ թերևս իմաստ ունի ընդմիջում տալ, հանգստանալ, և որ այս ամենի մեջ կորչում է հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը»: Ես չգիտեմ, թե Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի՝ հիմա արդեն համարյա օրինականացված թևերից որի՝ «քաղաքակա՞ն», թե «գործարար» թևն է ներկայացնում, և նրա այս դիտարկումը թևերից որի հոգնածության մասին է խոսում, գուցե հոգնել են «երկու թևերն» էլ, բայց այս հոգնածությունը, հավանաբար, նվազեցնում է իրավիճակը ռեալ գնահատելու նրանց հնարավորությունները: ՀՀԿ-ն դեռ որևէ կերպ չի արտահայտվել այն մասին, թե իրենց կողմից ղեկավարվող Հայաստանում ինչպես էր հնարավոր այս խորության և ծավալի հանցավորություն: Նրանք դեռ «զարմանում են», և զարմանալը նրանց «փրկում է» պատասխանատվությունից: Դե ինչ անեն այս մարդիկ՝ նրանք «չգիտեին»: «Չիմանալով»՝ նրանք մեր երկրում հիմա արդեն բարձրաձայն բացահայտվող քրեական հովանավորության ողջ պատասխանատվությունը դնում են «միակ և անկրկնելի» Սերժ Սարգսյանի վրա՝ հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ իրենք ջրից չոր դուրս կգան: Սա, իհարկե, սովորական, դարերով փորձարկված և քննություն բռնած դավաճանության տեսակներից մեկն է: Ինչպես միասին երկիրը թալանելով դավաճանում էին մեր հայրենիքին, մեր հասարակությանը, այդպես էլ հիմա գործնական թալանից և հանցագործությունների շղթայից բանավոր խոսքով ինքնօտարվելով՝ դավաճանում են իրենց տանիքին: Ինչն իրականում միայն հաստատում է մարդկային արատավոր հարաբերությունների օրինաչափությունը: Իսկ գլխավոր «արդարադատը», ով ՀՀ արդարադատության թե տեսաբանն էր, թե քաղաքականության մշակողը, թե գործադիրը, թե խորհրդատուն, թե մեկնաբանը, թե բոլորիս «բացատրողը» անմեղ աչուկներով շարունակում է խորհուրդներ տալ մի կողմից ՀՀԿ-ին, մյուս կողմից նոր իշխանություններին՝ «տագնապելով» երկրի արդարադատության համար (!!!!): Արդարադատության (!!!!): Իր իշխանության շրջանում չէր տագնապում, լավ գիտեր «արդարադատության» գինը և սիրում, փայփայում ու հանդուրժում էր այն: Իշխանության կրքի բավարարումից և «փող, շատ փող»-ից, «պալատ, շատ պալատներ»-ից զատ այդ գնի մեջ էր մտնում նաև երեկ ԱԱԾ-ի բնութագրած «ցոփ ու շվայտ» կյանքը, կոպիտ ասած՝ խաղամոլությունը, նարկոմանիան, կրակելու, սպանելու, վիրավորելու, խփելու, ենթարկելու իրավունքը: Նույնիսկ գողացածն ու թալանածն այս կերպ մսխելն է տարօրինակ՝ սրանում երջանկություն, կյանքի, ապրելու ուրախություն կա՞: Այդ «արդարադատության» գնի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մարդու բնական առաքելությունը»՝ արարումը: Հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» նրանք յուրովի են հասկանում՝ «սեր և հանդուրժողականություն», ներողամտություն հանցագործների և հանցագործությունների նկատմամբ: Մոռանալով, ինչպես միշտ, որ պետական հովանավորությամբ հանցագործությունը տեսություն չէ, շատ գործնական իրողություն է, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել է անտառներից, ոռոգման ջրից, անապատանում է, երեսուն տարի շարունակ մեր երկրի բնակչության կեսից ավելին աղքատացել, տգիտացել, անգրագիտացել, խեղճացել, նվաստացել են, երկիրն ու մարդկանց հոգիներն ամայացել են, երկիրն արյունաքամ է եղել արատագաղթից, անիրավությունից, պատվի պակասից, դեֆորմացվել է Հայաստանի ծայրահեղ բևեռացված բնակչության ողջ հասարկական կյանքը: Հեղափոխությունում «սեր և հանդուրժողականություն» փնտրող Վահրամ Բաղդասարյանը և «այս ամենից» հոգնած ՀՀԿ-ն փաստորեն «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ: Գուցե նա (նրանք) իրավացի՞ է, գուցե հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը կսթափեցնի՞ նրանց, գուցե այդ սիրո մթնոլոտում նրանք կտեսնե՞ն, թե ինչի են հասցրել մեր երկիրն ու հասարակությունը: Եվ ի՞նչ կհաջորդի սրան՝ հանցագործը իր կամքով կդառնա՞ օրինավոր քաղաքացի, գործատուն կհարգի՞ աշխատողի շահերը, պլանտատորը կկիսի՞ ոռոգման ջուրը սակավահող գյուղացու հետ, կանհետնա՞ն ցուպիկները կաթնամթերք մշակողների արտադրանքից, ուսուցչի աշխատավարձը կբարձրանա՞: Գուցե: Գուցե այո, բայց միայն այն դեպքում, երբ բացվեն բոլոր խաղաքարտերը, երբ իշխանությունն իրացրածները/փաստացի ինքնիրավչությամբ իշխանությունը յուրացրածները կամավոր խոստովանեն, որ այո, երկիրն իրենք են հասցրել ամայացման, որ երկրի փոխարեն իրենց են տեսել, իրենց են մարդ համարել, որ երկիրը ընդամենը ռեսուրս են գնահատել, կամավոր հրաժարվեն...և, իհարկե, չխանգարեն: Չխանգարեն երկրում օրինական հարաբերությունների կառուցմանը և մարդու արժանապատվության վերականգնմանը: Այսպիսի բան լինու՞մ է: Առանց կոշտ լծակների կիրառման արտոնյալնեը արտոնություններից հրաժարվու՞մ են: «Սիրում և հանդուրժու՞մ են» միմյանց և ոչ միայն միմյանց: Թվում է օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է: Սա էլ է սիրո և հանդուրժողականության մշակույթի մաս»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am