ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվեց նաև Կոռնիձորի Արոն.մանրամասներ /տեսանյութ/

ԵԿՄ հիմնադիր նախագահ` Արա Խուդավերդյանին աջակից, ԵԿՄ-ից առանձին գործող ազատամարտիկների միությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: 17 կազմակերպությունների ղեկավարները, որոնց շարքերում հայտնի հրամանատարներ կան ԵԿՄ առաջիկա համագումարում ցանկանում են առաջադրել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի թեկնածությունը:
Ձևավորված խորհրդի անդամները այսօր` հուլիսի 6-ին ԵԿՄ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին փոխանցեցին դիմումը: ԵԿՄ-ում Խուդավերդյանին և աջակիցներին ընդունեցին, ինչպես հարազատի: Գրկախառնություններ, հուզմունք…
Արա Խուդավերդյանը Norhayacq.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Եթե ԵԿՄ-ն խախտի կարգը և փորձի կրկին անգամ ոտնահարել ազատամարտիկների կամքը, ապա մենք ունենք պահուստային տարբերակ, այն է `կհիմնենք նոր ԵԿՄ կամ քիչ փոխված անունով կառույց, որտեղ կհավաքվեն իսկապես կռված տղերքը: Սակայն այս պահին մենք պատրաստ ենք ներկայացնել մեր գաղափարախոսությունը և ծրագիրը»:
Մանրամասները` տեսանյութում: