ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ և չխոսկան անձնավորություն: Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Ընդհանրապես, եթե նկատել եք, մարզիկների մոտ այդ զսպվածությունը կա, և դա պայմանավորված է իրենց մասնագիտական հատկանիշներով»,-նշեց Բագրատյանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` անդրադառնալով Էդուարդ Բաբայանի կալանավորմանը և Վյաչեսլավ Հարությունյանին դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքին, Բագրատյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա:
«Ավելի լավ է` հարցը թողնենք իրավական հարթության մեջ, երբ կտեսնենք, որ ինչ-որ շեղումներ կան քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել: Հանրային ընկալման մեջ այս պահին իրավական համակարգը համարվում է իդեալական ու վստահության արժանի, և պետք է սպասել դեպքերի ընթացքին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը