Ո՞ւմ եւ ինչպես են բաժին հասնում պետական սահմանափակ ռեսուրսները. ՏՄՊՊՀ բացահայտումները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաների, համաձայնությունների եւ քվոտաների թույլտվությունները: ՏՄՊՊՀ-ից  հայտնում են, որ մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան եւ խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սեւանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առեւտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը եւ այլն: Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի շրջանակներում դիտարկվել է շուրջ 600 իրավական ակտ: Արդյունքում, ՀՀ ՏՄՊՊՀ-ն բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ, որոնց մասով առկա են 3 հիմնական խնդիրներ. Եվ այսպես. 1. Տարբեր գերատեսչությունների կողմից սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվությունների տրամադրում Առանձնացված կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պետական մարմինների կողմից պետությանը պատկանող սահմանափակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրմանը: Օրինակ, առեւտրային նպատակով ձկան, խեցգետնի եւ այլ պաշարների, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանումը մեր երկրում համարվում է սահմանափակ ռեսուրսի օգտագործում: Տվյալ թույլտվությունը ստանալու համար, սահմանված կարգի համաձայն, հայտատուն պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ առանց կոնկրետ չափորոշիչների, լիազոր պետական մարմինը նախապատվությունը, տվյալ պարագայում բիզնես գործունեություն իրականացնելու իրավունքը տալիս է իր նախընտրած հայտատուին: Այսինքն, ստացվում է, որ, որոշ տնտեսվարողներ կամայական կերպով հնարավորություն են ստանում օգտվելու պետական սահմանափակ ռեսուրսներից, իրականացնել բիզնես գործունեություն, իսկ մյուսները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Կամ, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բացօթյա առեւտրի կամ հանրային սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրման գործընթացի ժամանակ եւս մրցույթներ չեն հայտարարվում եւ դարձյալ կամայական կերպով մի դիմողի հայտը կարող է բավարարվել, իսկ մյուսինը՝ ոչ: Նման երեւույթները բազմաթիվ են եւ Հանձնաժողովի գնահատմամբ կարող են էապես բացասաբար անդրադառնալ մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա: 2. Պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործող կառույցների կողմից բիզնես գործառույթների իրականացումը Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են պետական գերատեսչությունների կամ նրանց ենթակայությամբ գործող մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Մի շարք դեպքերում առեւտրային գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը հայտնվել է անհավասար մրցակցային պայմաններում՝ նույն գործունեությամբ զբաղվող պետական մարմնի նկատմամբ: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի եւ զբոսաշրջության հետ կապված, ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն, ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց›› ՊՈԱԿ-ը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություններ են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ: 3.Պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության տրամադրումը Բացահայտվել են նաեւ որոշակի խնդիրներ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի եւ հողատարածքների վարձակալության կամ օտարմանը ոլորտում: Ինչպես գիտենք, այն իրականացվում է Պետական գույքի կառավարման վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ գերատեսչությունների կողմից: Շատ դեպքերում, մրցույթները չեն անցկացվում հրապարակային եւ տեղեկատվությունը ոչ բոլոր տնտեսվարողներին է լինում հասանելի: Օրինակ, ԲՈՒՀ-երում, դպրոցներում կամ այլ ուսումնասական հաստատություններում բուֆետների տարածքների տրամադրումը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշեց, որ պետական մարմինների կողմից թույլատվությունների եւ լիցենզիաների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես մրցակցային հիմունքներով՝ ստեղծելով հասանելի եւ հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաեւ լինեն թափանցիկություն եւ հրապարակայնություն. «Պետական սահմանափակ ռեսուրսներից օգտվելու կամ գույք եւ հողատարածքներ վարձակալելու ցանկություն ունեցողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու առկա հնարավորությունների մասին, եւ, միաժամանակ, պետք է հայտերի հանձնման կամ դիտարկման ժամանակ բացառվեն հայեցողական մոտեցումների դրսեւորումները»: Հանձնաժողովի նախագահը նաեւ ընդգծեց, որ ուսումնասիրությունները փաստում են, որ պետք է հնարավորինս բացառել գերատեսչությունների կամ վերջիններիս ենթակայությամբ գործող մարմինների կողմից առեւտրային գործունեության իրականացումը, ինչը կնպաստի մի շարք ոլորտներում բիզնեսի զարգացմանը»: Ա. Շաբոյանը կարեւորեց նաեւ այն հանգամանը, որ այս մոտեցումը բխում է ոչ միայն քաղաքացու շահերից, որը հնարավորություն է ստանում թափանցիկ եւ նպաստավոր պայմաններով գործունեություն իրականացնելու, այլ նաեւ պետության, քանի որ հայտարարված մրցույթների կամ աճուրդների արդյունքում հնարավոր կլինի տվյալ ռեսուրսը օգտագործելու նախապատվությունը տալ առավել բարձր գին եւ բարենպաստ պայմաններ առաջարկող մասնակցին՝ էականորեն ավելացնելով բյուջեի եկամուտները:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը 11-ամյա, 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am