Լարված մթնոլորտ Կապանում հանդիպման ժամանակ. Նիկոլ Փաշինյանը հեռացավ
Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հանդիպմանը քաղաքացիները չեն ենթարկվել վարչապետի հորդորներին, և առանց միմյանց հերթ տալու փորձել են հարց ուղղել վարչապետին: Մի տարեց մարդ էլ տեղից բղավել է, թե՝ «Հայաստանում իրավական համակարգ չկա, մաֆիա է»։ Նիկոլ Փաշինյանն էլ. «Այդ ի՞նձ եք ասում։ Պետք է չէ՞ հարգել միմյանց»։ Այնուհետև վարչապետը իր բարձրախոսը տրամադրել է քաղաքացուն՝ հորդորելով խոսել բեմից: Հանդիպման ընթացքում այդպես էլ չի հաջողվել կարգուկանոն հաստատել, և վարչապետը ստիպված հեռացել է հրապարակից:
