Աղմկահարույց վենդետայի գործի հետքերով. Փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում. (video)

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Թաթուլ Շուշանյանի փաստաբան Հայկ Ալումյանը խոսելով իր պաշտպանյալի գործից՝ ասաց. «Ինչպես գիտեք՝ Առաջին ատյանի դատարանը, փոխելով Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը, նրան գրավի դիմաց ազատ էր արձակել: Սակայն 20 օր անց Վերաքննիչ դատարանի որոշմամբ, նրան նորից ձերբակալեցին:Բայց Առաջին ատյանի դատարանի` գրավ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդհանրապես բողոքարկման ենթակա չէր, քանի որ նման բան մեր օրենսդրությունը չի նախատեսել»: Փաստաբանի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների` կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները: Հարցին՝ հնարավոր է Շուշանյանը, մնալով ազատության մեջ, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորեր, ճնշումներ գործադրեր իր դեմ ցուցմունք տված անձի նկատմամբ, Ալումյանն պատասխանեց. «Միայն հանգամանքը, որ Շուշանյանը, 20 օր գտնվելով ազատության մեջ, թույլ չի տվել որևէ գործողություն, որը հիմք տար մտածելու, որ նա խոչընդոտել կամ կարող է խոչընդոտել գործի քննությանը: Գրավը բավարար երաշխիք է` նրա կողմից իր դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը երաշխավորելու համար»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.