Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ճանապարհի կառուցմանը տրվել է անհեթեթ լուծում: «Բազմիցս հարց է բարձրացվել է, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից։ Դա անհեթեթ մոտեցման արդյունք է։ Երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-հարավ» ճանապահի հետ կապված, քանի որ լուրջ խնդիրներ կան»,-փաստել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։ «Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն»,-եզրափակել է նա։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը