Կլուծվի «գրդոնչի» լրագրողների հարցը
Կառավարությունում ԸՕ-ի շուրջ քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև, թե մեկ լրատվամիջոցից քանի լրագրող է կարողանալու լուսաբանել ընտրատեղամասերի աշխատանքը և ինչպես է կարգավորվելու վճարովի եթերաժամանակի հարցը: Ըստ ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի՝ լրագրողների թվի սահմանափակում չդնելով՝ հնարավորություն է տրվում ընտրություններից առաջ բացված լրատվամիջոցների ու լրագրողների անվան տակ գործողներին ազատ գործունեություն ծավալել: «Տվեք գրդոնչիների սահմանում, ԸՕ-ով արգելեք նրանց ընտրատեղամասին մոտ չգալ»,- ասել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ ընտրության մասնակցող լրատվամիջոցը պետք է ունենա առնվազն մեկ տարվա գործունեություն:
