Ի՞նչ ճանապարհով են դեղատներում հայտնվել կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը

Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով և թե գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաև դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով: «Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը ևս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից: Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն: Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմինին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում: Фото Liana Yeghiazaryan-Vardanyan. Фото Liana Yeghiazaryan-Vardanyan. Фото Liana Yeghiazaryan-Vardanyan. Фото Liana Yeghiazaryan-Vardanyan. Фото Liana Yeghiazaryan-Vardanyan.

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը 11-ամյա, 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am