Ադրբեջանի հոսանքազրկման պատճառ դարձած ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Ադրբեջանում այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մինգեչևիրի ՋԷԿ-ի ռեզերվային տրանսֆորմատորներից մեկում, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի ժամանակ այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքի ամբարձիչը, երեսապատումը և 400 քառ.մետր տարածքում թափված տրանսֆորմատորային յուղը: Մյուս տրանսֆորրմատորները կրակից պաշտպանված էին: Կրակն արագ չեզոքացվել է:
