Վարչապետը խիստ նկատողություն արեց. գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞
«Էս ի՞նչ վիճակ ա, ոչ նորմալ գծանշում կա, ոչ աղբաման, տարածքն անբարեկարգ ա, չէ՞ որ սա սահմանային մուտք ա, պետության մասին առաջին տպավորությունն այստեղից ա սկսվում: Դժվա՞ր էր բարեկարգել... Սա աղբաման ա՞, 21-րդ դարում սա աղբաման ա՞: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞, հյուրերին տե՞նց են ընդունում: Հլը էն սայլակները՝ ոնց որ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբը լինի»,- մաքսատան պետին դիմեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խիստ նկատողություն արեց պատասխանատուներին՝ հանձնարարելով կարճ ժամկետներում կարգի բերել մաքսային տարածքը:
